1.Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին. ի՞նչ սովորեցիր:

Ես հասկացա որ պետք է ընկերոչը պետք է զիճել:

Երփ դու զիճումես դիմացինիտ քան կռիվ անել:

2.Գրի՛ր նախածանցավոր 5 բառ․ գունավորի՛ր արմատն ու ածանցը։

անկարգ, տգետ, անհավանական, անլուրջ, տձև

 

Թեսթ 1

 

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երկեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ, անգամ, երկեք, դարձավ

 

 

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

 

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատն                                                լավ

Սովորական                            անսովոր

Պարզ                                         բարդ
երկա~ր                                     կարճ

 

  1. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————

բ/ հարցերին     —————————————

գ/ դարակները  —————————————

դ/ խրճիթ          —————————————

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—գագաթ——————————       ——սովորական——————————
—խրճիթ——————————         ——վատ——————————

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է  —ձանձրացնել——————————
    բ/չէր կարողանում               —չկարողանալ——————————
    գ/դնեն                                     —դնել———————————
    դ/դարձավ                              —դառնալ———————————

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա -ստվերը, բարդի, ամպերը ,նամակ, նամականիշները ,գարեջուր

ստորոգյալ   – ունի , չեն գրում , չեն խմում

 

 

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    ————կաղամբ————————

 

  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

 

—Անիմաստ  հարցեր տվող տղա էր

 

  1. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

 

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    —Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն

Ինչո՞ւ ոտքերը աթոռ ունեն

Ինչո՞ւ պատասխանները հարցեր ունեն

 

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

—Ինչո՞ւ շորերը կտորից են:—————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Մաթեմատիկա

 

 

գգգգ_page-0002 — копияգգգգ_page-0002

 

 

Բացիր ծածկագիրը

  • Օգտագործելով 1-ից 9 թվանշանները վերականգնել   տառաշղթան․
    Մ-Ե-Կ= Մ:Ե:Կ=1
  • Վ+Ե+Ց=Վ‧Ե‧Ց=6 տառաշղթայում տառերը փոխարինել համապատասխան թվանշաններով։
  • Վերականգնել  Գ։Ա=Ղ‧Տ=Ն+Ա=Գ=Ի+Ր-Ը
  1. 13+2=13
  2. 5+1=6
  3. 13-6=7

 

Առաջադրանք

՝
Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ

Դեղին արև, գեղեցիկ օր, փոքր առվակ, փչացած հեռուստացույցը , հետաքրքիր գիրք, բարի մարդ:

 

Բլոգումդ պատմի՛ր կարդացածիդ մասին՝ ի՞նչ սովորեցիր, ի՞նչը քեզ դուր եկավ, ի՞նչը կփոխեիր և այլն (աշխատանքդ հրապարակի՛ր առանձին հղումով)։

Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…..

Ես հասկացա որ, այն իչ մենք ունենք մեր շրջապատում, ապա դա պետք է պահենք և պահպանենք: Եթե  մենք օգտակար և կենցաղային առարկաները պատրաստենք ծառի հումքից և դրա փոխարեն նոր ծառ չտնկենք, ապա հետագայում ոչ անտառ կունենանք  ոչ էլ բնություն:

Ես կարծում եմ, որ մենք պետք է շնորհակալ լինենք բնությանը և պահպանենք այն:

Ժող. գեղարվեստի թանգարան

Մենք ուրբաթ օրը գնացինք Ժողովրդական արվեստի թանգարան: Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Այնտեղ մենք տեսանք հին ժողովրդական արվեստի նմուշներ: Մենք հասկացանք, որ այդ թանգարանը ստեղծվել է, որպեսզի ուսումնասիրի, վերականգնի և պահպանի հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշները: Ինձ ամենաշատը հետաքրքրեց փայտից պատրաաստված ձեռագործ նմուշները և գեղեցիկ գորգերը:

 

Առաջադրանքներ

1.

ա․ Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

 

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Երեխա, փոքրիկ, աշխարհ, բառարան:

 

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

 

Մուր-մուրճ,ամու

վազ-ավազ, վազք,

տար-կատար, տարի,

ական-տնական, բնական,

շուն-աշուն, շունչ

այր-վայր, այրի,

ավար-ձավար, ավարտ

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

 

Օրորոց-6տառ/6հնչ, եղինջ5տառ/6հնչ, հևիհև-5տաե/7հնչ, օթևան-5տառ/6հնչ, երկյուղ-6տառ/7հնչ, երբեմն6տառ/7հնչ, սերկևիլ7տառ/8հնչ, պարգև5տառ/6հնչ, խխունջ5տառ/6հնչ, պատշգամբ-8տառ/9հնչ, ճակնդեղ-7տառ/8հնչ:

 

2.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ, դժվարին, հոգատար, հանգամանորեն, պողպատե, սնահավատ, բարեգութ, գործունյա, դաժան, փայտե, թղթե:

Հեռվում աղոտ երևում էր վիրավոր շունը:

Իմ եղբայրը հայտնվեց դժվարին իրավիճակում:

Իմ եղբայր հոգատար է ու բարի:

Ես հանգամանորեն ուսումնասիրեցի բույսը:

Երեխան խաղում էր պողպատե խաղալիքով:

Մեր հարևանը սնահավատ մարդ է:

Բարեգութ մարդը օգնեց աղքաթ երեխային:

Գործունյա մարդը հարստանում է:

Իմ սպորտի դասատուն դաժան է:

Իմ ձեռքին կար փայտե մահակ:

 

3.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

 

Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։

Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։

Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:

Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:

(Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:

Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։

Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։

Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։

Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):

Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։

Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։

Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

Ավետիք Իսահակյան | Ամենապիտանի բանը

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարողերկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթեկատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել էհոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որվաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսինև որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդշտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինիգահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ,քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմտալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հորառաջ:

-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմայս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող,պարզելով հորը՝ ասում.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը,քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:

– Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տաշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանըաշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի,շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

 

հրաշագեղ-գեղեցիկ

փափագս-ցանկությունս

հրահան-կրակ

աբեթը-կայծքար

Մայրենի

Եղիշե Չարենցն ամաչեց հացից

e60b4b8e3d

1934-ին գրական մի ասուլիսում գրականագետ Հայկ Գյուլիքևխյանը կծու խոսքեր  է  ասում բանաստեղծ Եղիշե Չարենցի հասցեին: Լսելով այդ մասին՝ Չարենցը որոշում է հանդիպել Գյուլիքևխյանին  և ավելի կծու  խոսքերով  պատասխանել նրան: Այդ  ժամանակներում Երևանի ամենամարդաշատ փողոցը Աբովյանն էր: Ասենք՝ դա միայն  փողոց չէր,  այլ բացօթյա  դահլիճ, որտեղ բոլոր  երևանցիների  մի կեսը ամեն օր  կարող էր ամեն օր հանդիպել մյուս կեսին: Հենց Աբովյան  փողոցով քայլելիս բանաստեղծն  ինքն իրեն ասում է, «Ես նրան իմ ասելիքը կասեմ այս փողոցում, թող ամբողջ  Երևանը տեսնի ու լսի»:

 Հաջորդ օրը իր երկրպագուների ուղեկցությամբ  Չարենցը  դուրս է գալիս Աբովյան փողոց՝ համոզված, որ  պիտի հանդիպի Հայկ Գյուլիքևխյանին: Սկսում են ետ ու առաջ քայլել և  սպասել: Վերջապես  երևում է գրականագետը՝  իր գեղեցիկ  բեղերով:  Գյուլիքևխյանի  ձեռքին մի թարմ մատնաքաշ  կար: Հավանաբար գնել էր խանութից և տուն էր տանում: Չարենցի հայացքն ընկավ մատնաքաշին և ասես նրա լեզուն կապ ընկավ:

Գրականագետը սովորականի պես բարևեց Չարենցին  ու նրա ուղեկիցներին և շարունակեց ճանապարհը: Երբ մի քիչ հեռացավ, բանաստեղծի երկրպագուներից  մեկն ասաց.

-Վարպե՛տ, դու քո խոսքի  տերը  չեղար:

-Մատնաքաշը խանգարեց: Չեմ կարող թեկուզ մի չոր  խոսք ասել այն մարդուն, ում  ձեռքին հաց կա: Ես ամաչում եմ հացից, — պատասխանեց բանաստեղծը:

 

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել վերաբերմունքդ՝ կարդացածիդ վերաբերյալ։

Չեմ կարող թեկուզ մի չոր  խոսք ասել այն մարդուն, ում  ձեռքին հաց կա:

Այս խոսքերը ազնիվ մարդու խոսքեր են: Ով հարգում է հացը, նա միշտ ազնիվ ու հաջողակ կլինի: