Մայրեն

Կարդա՛ բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները. Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ-դաշտ

բոց-կրակ

խորխոլել-Չորությունից հողի մակերեսային շերտին գոյացած ճեղքվածք:

ծղոտ-բույսերի ցողուն

քառաշար-չորս շարք կազմող

հասկ-ցորեն

սաթ-դեղնագույն խեժ

բոռ-վայրի մեղու

պիծակ-միջատ

քիստ- Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:

փայլակ-Կայծակի արձակած լույսը

դեղձանիկ-Սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն:

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

Այս բանաստեղծությունում ես տեսնում եմ կապույտ գույն դեղին և ոսկեգույն: Տեսնում եմ մի երկինք, որը ամբողջությամբ լցված է կապույտ գույնով, մի դաշտ որտեղ բոլոր ցորենները փայլում են, ինչպես ոսկին և մի արև, որը միշտ մեզ ջերմացնում է:

Մաթեմ բ

Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք:
7x+2x+1x=10x
10x=570
x=570/10
x=57
577=399 572=116
57*1=57

  1. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:

30+30=60
70-60=10
10/2=5
5,5,10,10

  1. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:
    70%
Windows10_HP.jpg
  1. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:
    8160
  2. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:
    105
    700-105=595
  3. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:
    5;0

    7.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:
    42
  1. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:
  2. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

Բնագիտոիթյուն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օևգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը:

Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:

Մայրենի

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻԵս ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸԵրկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:ՏՈՆԱԾԱՌՈւ որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:—  Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.—  Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:—  Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿԱշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:—  Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:—   Աբով,- ասացիր:—    Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:—     Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑԱշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր: տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի պատգամը իր զավակներին։

Առաջադրանք՝

1 .Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատգամը և հիմնավորի՛ր։

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

2.Ինքդ գրի՛ր մի քանի պատգամ ։

Մեկից մի պատառ թռցնելն ու ուրիշին մատուցելը սխրագործություն չէ։

Վատ ավելով սենյակ չես ավլի։

Կասկածելի պարագային պետք է գործի ու սատար դառնա նա, ով հստակ է տեսնում։

Irregular Plural – Exercise 1

Complete the senten
ces with the nouns in brackets. Use the plural.
1. Which Mediterranean beaches are the cleanest? (beach)
2. Do you like tomatoes? (tomato)
3. How much do children’s shoes cost? (shoe)
4. How many lives does a cat have? (life)
5. Which three cities are the largest in the world? (city)
6. What percentage of families has three kids? (family)
7. What are the best parties you have ever been to? (party)
8. How many kisses should we write in a formal letter? (kiss)
9. What is the best way to keep flies out of the house? (fly)
10. How much would it cost to buy four  of bread? (loaf)
11. How many churches are there in your town? (church)
12. What do most men think about all day? (man)
13. How many wives did King Henry VIII have? (wife)
14. Should circuses be allowed to use animals? (circus)
15. How many mangoes do you eat? (mango)
16. How many feet does a millipede have? (foot)
17. At what age do babies usually start to walk? (baby)
18. How many stomachs do sheep have? (sheep)
19. How much do cherries cost per kilogram? (cherry)
20. Are you good at ? (quiz)

Complete the sentences with the nouns in brackets. Use the plural.
1. How many  does your cat catch? (mouse)
2. They usually keep their winter clothes in boxes. (box)
3. We saw some deer on our way to the beach. (deer)
4. She bought two  in our online shop. (scarf)
5. Our uncle often tells us funny stories. (story)
6. We often have fish for dinner on Fridays. (fish)
7. My sister likes ice cream with blueberries. (blueberry)
8. Our dog has never had any . (louse)
9. The girls bought three dresses in the mall. (dress)
10. How many  work in your office? (person)
11. The farmer has a lot of sheep and . (sheep / ox)
12. You should always keep your feet warm in winter. (foot)
13. Does a cat really have seven ? (life)
14. At how many parties have you been this year? (party)
15.  broke into their house and stole some paintings. (thief)
16. You should clean your teeth twice a day. (tooth)
17. How many women work in the restaurant? (woman)
18. My brother always has two sandwiches for lunch. (sandwich)
19. He was unlucky because he missed the hole by inches. (inch)
20. They have five children, three girl and two boys. (child)

Քրիստոնեություն

313 թվականին Կոնստանդիանոս կայսրը խղճալով Հռոմի բնակիչներին, որոնք գտնվում էին դաժան Մաքսիմիանոս կայսրի իշխանության տակ, աղոթքներով դիմեց Աստծուն, օգնության կանչեց, և դուրս եկավ պատերազմելու հակառակորդի դեմ, որը իր հույսը դրել էլ կախարդանքի ու մոգության վրա։ Այպիսով, Կայսրը հաղթությամբ անցավ ողջ Իտալիան և հաղթանակած մտավ Հռոմ։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ.- ին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Իր գահակալության շրջանում Կոստանդիանոսը կառուցել է շատ եկեղեցիներ, բարեփոխել է հռոմեական օրենքները քրիստոնեական սկզբունքների համաձայն: Թեթևացրել է գերիների վիճակը, աղքատ և ընկեցիկ մանուկների համար պետական հատկացումներ է արել, ազատել է եկեղեցին տուրքերից։

Պատմությունը վկայում է, որ քրիստոնյաներին հետապնդում էին և ենթարկում կտտանքների: Հայտնի են դեպքեր, երբ նրանց մինչև անգամ կենդանի այրել են: Սակայն, հետագայում վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Քրիստոնեական համայնքները սկսեցին ավելի մեծանալ և տարածվել Հռոմեական կայսրության բոլոր ծայրերում՝ Ասորիքում, Եգիպտոսումում, Փոքր Ասիայում, Հունաստանում ,  և այլուր:

Մարդկանց հրապուրում էր այն, որ քրիստոնեությունը ճանաչում էր Աստծու առաջ բոլորի ազատությունը և հավասարությունը՝ անկախ ունեցվածքից, դիրքից, ազգությունից:

Վերջին մեծ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ կատարվեցին Դիոկղետիանոսի օրոք: Սակայն հռոմեական վերնախավի շրջանում հասունանում էր այն գաղափարը, որ քրիստոնեությունը հասարակության միավորման կարևոր միջոց է:

Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարևան գերտերությունները` Պարսկաստանը և Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսր Կոստանդիանոսը թույլատրեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների հետ միասին, իսկ 324թ. այն դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը:

Կոնստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին 326թ. գալիս է Երուսաղեմ ու գտնում է Քրիստոսի Խաչը, որպես հիշատակ նրան են նվիրում սուրբ Խաչի մասունքից մի հատված, որի վրա Տիրոջ սուրբ արյան հետքերը կար: Այս ամենից հետո հաջորդող դարերում սկսվեց սուրբ Խաչի թանկագին մասունքների բաշխումը եկեղեցիների միջև, այնպես որ Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը հաստատում է, որ աշխարհը լցվեց սուրբ Խաչի մասունքներով: Իսկ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ մարդիկ Խաչի մասունքները ոսկեղեն տուփերի մեջ դրած, երկյուղածությամբ ու պարծանքով կրում էին իրենց պարանոցներին: Ներկայիս ժամանակաշրջանում ողջ մարդկություն է կանգնած լուրջ հրամայականի առաջ։ Մենք պետք է փորձենք այս մեղավոր ու նյութապաշտ կենցաղի,  համատարած անտարբերության միջից գտնենք ու արժևորենք մեր խաչը։

Մայրենի

1.Համացանցից որոնի՛ր, գտի՛ր մայրերին նվիրված որևէ բանաստեղծություն, ընթերցի՛ր, այնուհետ ներկայացրո՛ւ տեսանյութի կամ ձայնանյութի տեսքով։


Նրա կողքին ես ուժեղ եմ,

Նրա գրկում միշտ անվախ եմ,

Նրա սիրով ես պաշարված՝

Այս աշխարհում ես անպարտ եմ:

Նա իմ մայրն է, իմ գարունը,

Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,

Որ ժպիտով իր ծաղկաբույր

Իմն է դարձնում ողջ աշխարհը:

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:
Հեղինակ՝ Դանիել Պենակ
Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: ձևաչափ- ձև, կանոն, կենսակերպ  – ապրելակերպ
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է։ Յուրաքանչյուր դեպքում կարդալը հոգևոր սնունդ է։

  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 

Որ ինչքան էլ ցանկություն կամ ժամանակ չունենաս, միևնույն է, պետք է կարդաս։

  • Բացատրի՛ր վենագիրը: 

Պետք է կամքով կարդալ, ոչ թե պարտադրանքով։

Պատմություն

Քաղաքական գործիչ, դիվանագետ Օգոստոս Օկտավիանոսը Հռոմի առաջին կայսրն է` մ. թ. ա. 27 – մ. թ. ա. 14 թթ.: Նրա կառավարման տարիներին Հռոմը վերականգնել է նախկին հզորությունը, ծաղկել են գրականությունն ու արվեստը:Օգոստոս (լատիներեն է. նշանակում է սրբազան, հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն) Օկտավիանոսը (մ. թ. ա. 27 թ-ից` Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս) Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը: Կեսարի սպանությունից հետո Օկտավիանոսը Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Լեպիդոսի հետ ստեղծել է Երկրորդ եռապետությունը (մ. թ. ա. 43 թ.) և պատժել Կեսարի հակառակորդներին: Սակայն եռապետությունը երկար չի գոյատևել. Օկտավիանոսը մ. թ. ա. 36 թ-ին Լեպիդոսին զրկել է իշխանությունից և պատերազմ սկսել Անտոնիոսի դեմ: Սենատը և քաղաքական գործիչ ու հռետոր Ցիցերոնը պաշտպանել են Օկտավիանոսին: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի մոտ Անտոնիոսի ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի դեմ Օկտավիանոսի տարած հաղթանակով ավարտվել են քաղաքացիական պատերազմները, և ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Օկտավիանոսի ձեռքում: Օկտավիանոսի օրոք սահմանված կառավարման ձևը կոչվել է «վերականգնված հանրապետություն». հստակ սահմանազատվել են պետության ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները: Հետագայում կառավարման այդ ձևը ստացել է պրինցիպատ անվանումը, այսինքն` սենատի պրինցեպսի (առաջին սենատոր) կառավարություն: Մ. թ. ա. 12 թ-ից Օկտավիանոսը նաև գերագույն քուրմն էր: Ծերակույտը նրան շնորհել է Օգոստոս տիտղոսը (հետագայում նրա ծննդյան ամիսը կոչվել է օգոստոս): Հրապարակել է ստրկատիրությունն ամրապնդող օրենքներ, ձգտել է պրովինցիաներում ձևավորել հռոմեական պետության պահպանմամբ շահագրգիռ խավ, հիմնել կայսերական գանձարան: 

Երկրորդ պարապմունք՝ Օգոստոս Օկտավիանոս (շարունակություն)Կառավարման առաջին տարիներին մղել է նվաճողական պատերազմներ: Նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ` Եգիպտոս (մ. թ. ա. 30 թ.), Մեզիա (մ. թ. ա. 15 թ.), Պաննոնիա (մ. թ. ա. 10 թ.), Գերմանիա (մ. թ. ա. 16 թ.), Դալմատիա (մ. թ. 6 թ.):Օգոստոսն իրեն շրջապատել է խելացի օգնականներով և խորհրդականներով, որոնց մեջ առանձնացել են Ագրիպպան և Մեկենասը. նրանցով է պայմանավորված հռոմեական գրականության և արվեստի ծաղկումը՝ ոսկեդարը (Վերգիլիոսի, Հորացիոսի, Օվիդիոսի, Տիտոս Լիվիոսի, Տիբուլլոսի, Պրոպերտիոսի և ուրիշների ստեղծագործության ժամանակաշրջանը): Օգոստոսի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ է ունեցել նաև Հայաստանը. գիտակցելով, որ չի կարող նվաճել, ձգտել է Հայաստանն իր ազդեցությանը ենթարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ. թ. ա. I դարը հայոց թագավորները վարել են ինքնուրույն քաղաքականություն: Կայսրության արևելքում, դեռևս Օգոստոսի կենդանության օրոք, կառուցվել են նրան և Հռոմին նվիրված տաճարներ, կանգնեցվել են արձաններ (ամենահայտնին Վատիկանի Կյարամոնտիի թանգարանում է):