Գրականություն

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)

հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստահել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարմանչափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,քառակի։Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարողեն արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանցտեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաներիշարահյուսական պաշտոններ։Գործնական աշխատանք

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքրինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի


2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները:

Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին:

Անահիտը հերոսաբար փրկեց Վաչագանին:
Մարդիկ մասամբ անտարբեր չէին անցնում այդ արձանի կողկով:
Դու փոքր-ինչ հոգնել ես, այդպես շատ աշխատելուց:
Ես ամենուրեք փնտրեցի նրան:
Առյուծը լիովին կշտացավ այդ միսը ուտելուց հետո

Ֆիզիկա

1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:

Երկիր մոլորակի գլխավոր էներգիայի աղբյուրը Արեգակն է:

2. Ի՞նչ է վառելիքը: Վառելիքի ի՞նչ տեսակներ գիտեք:

Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։ Բնական վառելիքները լինում են կարծր, հեղուկ և գազային։

3. Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:

Վառելիքի այրման հատուկ ջերմությունը ջերմային էներգիայի քանակությունն է, որը թողարկվում է վառելիքի միավորի զանգվածի վրա, երբ այն ենթարկվում է ամբողջական այրման:

4. Ի՞նչ միավորով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների Մ-ում:

Վառելիքի այրման հատուկ ջերմությունը չափվում է մեկ կիլոգրամի համար Ջոուլ (Ջ/կգ) միավորներով:

5. Ի՞նչ է նշանակում «բնական գազի այրման տեսակարար ջերմությունը 4,4·107 Ջ/կգ է» արտահայտությունը:

Բնական գազի այրման հատուկ ջերմությունը վերաբերում է այն ջերմային էներգիայի քանակին, որն ազատվում է բնական գազի միավորի զանգվածի վրա, երբ այն ենթարկվում է ամբողջական այրման: Այն չափվում է 4,4·107 Ջ/կգ:

6. Ինչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը:

Վառելիքի այրման ժամանակ թողարկվող ջերմության քանակը կարելի է հաշվարկել՝ օգտագործելով այրման ջերմությունը, որն արտանետվող ջերմային էներգիայի քանակն է, երբ վառելիքի տվյալ քանակությունն ամբողջությամբ այրվում է մշտական ​​ճնշում ունեցող միջավայրում:

7. Ի՞նչ բացասական երևույթներ են առաջանում վառելիքի այրման հետևանքով:

Շրջակա միջավայրի աղտոտումը կարող է առաջանալ վառելիքի թերի այրման հետևանքով, որն օդում արտազատում է վնասակար աղտոտիչներ, ինչպիսիք են ածխածնի օքսիդը, ազոտի օքսիդները և մասնիկները:

8. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Շրջակա միջավայրի աղտոտուոմը նվազեցնելու համար պետք է աղբը գցել աղբամանում և օլիգարխների գործարանները տեղափոխել մարդկանցով լի քաղաքներից հեռու: