Սիմբիոս

Երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։
Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։

Կենսաբանություն

  • Ներկայացնել փաափկամարմիններին արտաքին կառուցվածքը և տարածվածությունը
  • Ինչպես են բազմանում փափկամարմինները
  • Փափկամարմիններ, փափկամորթեր, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ  առանձին։ Թվաքանակով երկրորդն են  հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար:-ում ամենուրեք տարածված է 155 ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։
  • Ներկայացնել միջատների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը

    Միջատները կազմում են կենդանիների թագավորության ամենամեծ դասը: Նրանց տեսակների թիվն առնվազն 1,5 միլիոն է: Դա ավելին է, քան կենդանիների մյուս բոլոր տեսակների քանակությունը միասին վերցրած: Հսկայական է նաև միջատների յուրաքանչյուր տեսակին պատկանող առանձնյակների թիվը: Միջատները տարածված են ամենուրեք: Նրանց կարելի է հանդիպել դաշտերում, անտառներում, այգիներում, հողում, ջրում, օդում, կենդանի օրգանիզմներում:

  • Միջատների բազամացումը

    Միջատները, ինչպես արդեն գիտեք, բաժանասեռ կենդանիներ են, որոնց մոտ վառ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Դա նշանակում է, որ արուները և էգերը խիստ տարբերվում են միմյանցից չափսերով և գունավորմամբ: Էգ միջատի բարեհաճությանը արժանանալու համար արուները պետք է ունենան գրավիչ արտաքին գունավորում և ուժեղ մկանային համակարգ: Արուները միմյանց հետ մրցակցում են էգ միջատի հետ խաչասերվելու համար, ուստի անհրաժեշտ է ունենալ ուժեղ մկանային համակարգ՝ մրցակցային պայքարում հակառակորդին հաղթելու համար:
  • Ինչպես են շնչում միջաները

Այսպիսով, շնչառությունը աշխատում է միջատների մեջ:

Թրթուրները պահանջում են թթվածին ապրել եւ արտադրել ածխածնի երկօքսիդ `որպես թափոնների արտադրանք, ինչպես մարդը: Այսինքն, միջատիրությունը միջատների եւ մարդու շնչառական համակարգերի միջեւ էապես ավարտվում է:

Թրթուրները թոքեր չեն ունենում, ոչ էլ տրանսգենտրանսպորտային ուղիների միջոցով: Փոխարենը, միջատների շնչառական համակարգը հենվում է գազի փոխանակման մի պարզ համակարգում, որը թրջում է միջատի մարմինը լցնելու եւ ածխածնի երկօքսիդի աղբը հեռացնելու համար:

  • Երկենցաղների բազմնացում և նրանց տեսակները
  • Ներկայացնել ոսկրավոր և կռճիկավոր ձկների արտաքին կառուցվածքը և բազմացումը

Կենսաբանություն

Փափկամարմիններ

Փափկամարմիններփափկամորթերկակղամորթավորներ կամ մոլյուսկներ, անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար:

ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիում է մոտ 2900 տեսակ: Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են: Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու ձևերը: Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար:

Résultat de recherche d'images pour "փափկամարմիններ"

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները: Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya -ն ունեն 0,5 մմ երկարություն: Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են: Գլխոտանիներին է պատկանում կաղամարը, որի քաշը հասնում է 495 կիլոգրամի:



Ընդհանուր կառուցվածք

Փափկամարմինների մարմինը չունի հատվածավորվածություն, չնայած նրան, որ որոշ օրգաններ կարող են ունենալ մետամեր տեղադրություն: Փափկամարմինների մարմինը, որպես կանոն, կազմված է երեք բաժնից՝ գլխից, ոտքից և իրանից, որը բաժանվում է ներքին պարկի և թիկնոցի՝ թիկնոցային օրգան համակարգերի: Caudofoveata դասի ներկայացուցիչների մոտ ոտքը բացակայում է: Երկփեղկանի փափկամարմինները կորցրել են գլուխը:

Մարմնի փորային հյուսվածքի մկանուտ մասը նրա ոտքն է, որը որպես կանոն, ծառայում է շարժման համար, բայց կարող է կատարել նաև այլ ֆունկցիաներ: Ոտքը կրում է նաև զույգ բշտիկներ, որոնք կատարում են հավասարակշռության օրգանի դեր: Փորոտանիների մոտ այն նաև արտադրում է լորձ, որը հեշտացնում է տեղաշարժը: Խեցիավոր այն տեսակները, որոնց մոտ խեցին ծածկում է մարմնի վերին մասը, ոտքը ամրացնում է փափկամարմնին՝ որևէ կոշտ առարկայի ուղղահայաց մկանների շնորհիվ: Մյուս փափկամարմինների մոտ ուղղահայաց մկանները ձգում են ոտքը և մարմնի մնացած փափուկ մասերը խեցու ներսը: Երկփեղկանի փափկամարմինների մոտ ոտքը ընդունակ է թաղվել հողի մեջ: Գլխոտանի փափկամարմինների մոտ ոտքը վերափոխվել է շոշափուկի և մասնակցում է արագ տեղաշարժմանը:

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ: Անձրևորդ

Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:

Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:

103.jpg

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:

Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:

17.jpg
0.jpg

Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ

Օղակավոր որդերի կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

կենսաբանություն-w1044.png

Օղակավոր որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք սակավախոզանների դասի օրինակով:

1.Սակավախոզանների դաս: Դրանք մի քանի միլիմետրից մինչև 2,5 մ երկարությամբ օրգանիզմներ են: Հողում ապրող ձևերը նպաստում են հողագոյացմանը, բարձրացնում բերքատվությունը, իսկ ջրային ձևերը` կեղտոտ ջրամբարների մաքրմանը, ինչպես նաև սնունդ են ձկների համար:

2. Բազմախոզանների դաս: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ:

Ներկայացուցիչներ՝

26.jpg

3. Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 2−3 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:

Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:

Ներկայացուցիչներ՝

28.jpg

Սրատուտ


Մարդու մակաբույծ է, էգի երկարությունը 9—12 մմ է, արուինը՝ 2—5 մմ, ձվիկներն անգույն են, 0,05 մմ երկարությամբ։ Սրատուտներն ապրում են մարդու բարակ և հաստ աղիքներում։ Հասուն էգերը ձվադրում են հետանցքի շուրջը, ինչպես նաև կանանց արտաքին սեռական օրգանների վրա և անմիջապես սատկում։ Սրատուտի կյանքի տևողությունը 3—4 շաբաթ է։ Սրատուտն առաջացնում է էնտերոբիոզ հիվանդություն, որը մարդու, հատկապես երեխաների, ամենատարածված ճիճվային հիվանդություններից է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակվում են սրատուտի ձվիկները կուլ տալիս։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ հետանցքի քոր, սրտխառնոց, երբեմն որովայնի ցավեր, լուծ, նյարդային գրգռվածություն, գլխացավ, քնի խանգարումներ։

Տափակ որդերի տիպ

Տարբերվում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում ապրող տեսակներ։ Որոշ տեսակներ տեղակայվում են մարդկանց և կենդանիների տարբեր օրագան համակարգերում

Առանձնահատկություններ են։
1․ Կոչվում են տափակ որովհետև մարմինը տափակ է՝ տերևանման կամ ժապավենաձև։
2․ Առաջին բազմաբջիջ օրգանիզմներն են, որոնցմարմիննունի ունի երկողմ համաչափություն։
3․ Սաղմնային զարգացման ընթացքում բացի էկտո և էնդոդերմից ունեն մելոդերմալ շերտ, այդ պատճառով նրանց հաճախ անվանում են եռաշերտ։
4․ Մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ չկա։
5․ Օրգան համակարգերը շատ հաճախ ունեն ճյուղավորված խողովակների տեսք, որը մեծացնում է նրանց ընդհանուր ծավալը և մակերեսը։
6․ Համարվում են հեմաֆրոդիտ օրգանիզմներ։ Զարգացած է և՛ արական և՛ իգական սեռական օրգանները։
Տիպը բաժանվում է հետևյալ դասերի։
1․ Թարթիչավորների դաս։
2․ Ծծող որդերի դաս։
3․ Ժապավենաձև որդերի դաս։

Թարթիչավորների դաս։
Սպիտակ պլանարիա
Մարմնի ծայրը սուր է առջևինը լայն, Որտեղ գտնվում է զույգ աչքերը։ Շարժվում է թարթիչների և մկանների կծկմամբ։ Ունի չորս հյուսվածք՝ ծածկութային, շարակցական, մկանային և նյարդային։ Բերանը գտնվում փորի կողմի մեջտեղում, որի միջոցով սնունդը ընկնում է եռաճյուղ աղիքը, տեղի է ունենում ներբջջյին և արտաբջջային մարսողություն։ Մարմնի առջևի ծայրին նյարդաբջիջների՝ գլխին նյարթային հանգույցը։ Պլանարիան հերմաֆրոդիտ է բայց բեղմնավորվում է խաչաձև։

Աղեխորշավորների տիպ—Հիդրուդների դաս—Պոլիպ հիդրա

Ապրում է քաղցրահամ ջրերում ջրային բույսերի ցողունների վրա։ Պոլիպ նշանակում է բազմավոտ։ Ունի 5-7 մմ երարության գլանաձև մարմին։ Առջևի ծայրում ունի 5-ից 12 շոշափուկներից կազմված պսակ, որի կենտրոնում տեղավորված է բերանի անցքը։ Հետևի մասը ձգվում է և վերջանում ներբանով, որի միջոցով ամրանում է սուբստրատին։ Արտաքինից պատված է էպիթելամկանային

բջջիջներով որոնց հիմնքում կան կծկվող մարմնային մանրաթերիկներ, որոնք նպաստում են հիդրայի շարժմանը։ էկոդերմում կան նաև խայթողթ, նյարթային և միջակա բջջիջներ։ Խայթող բջիջները կատարում են հարձակողական և պաշտպանողական ֆունկցյաններ։ Հիդրան սնունդը քաշում է դեպի բերան և կուլ տալիս։ Հիդրայի նյարթային համակարգը ունի ցրված կառուցվածք և կազմված է երկար ելուստներով միմյանց միացած աստղաձև բջջիջներից։
Գիշատիչ է, սնվում է մանր անողնաշարներով։ Շնչառությունը և քայքայման արդյունքների արտաթորությունը կատարվում է մարմնի մակերեսով։
Հիդրան զգում է ջերմաստիժանի փոփոխությունը, ջրում լուծված վնասակար նյութերի առկայությունը և այլ գրգիռներ։
Երբ մարմնի որև է մասը վնասվում է, Էկտոդերմում գտնվող միջակա բջիջները ուժգնորեն աժում և կիսվում են՝ առաջացնելով էպիթելամկանային, նյարթային, խայթող և այլ բջջիջներ։ Մարմնի կորցրած կամ վնասված մասերի վերականգման այդ պրոցեսը կոչվում է ռեգեներացիա։
Բազմացումը տեղի է ունենու երկու եղանակով՝ անսեռ և սեռական։ Գարնանը բազմանում են անսեռ եղանակով։ Նրա մարնի միջին մասում գտնվում է բողբոջանման գոտին, որի վրա առաջանում է երկու շերտ արտափքումներ։ Բողբոջները մեծանում և սատանում են հիդրայի տեսք։ Այնուհետև բողբոջի ազատ ծայրում առաջանում է բերանային անցք, որը շրջապատվում է շոշափուկներով։ Դրանից հետո նա անջատվում է մայրական օրգանիզմից։ Սեռական բազմացումը տեղի է ունենում անբարենպաստ պայմաններում։ Միջական բջիջներից առաջանում են արական և իգական բջջիջներ։ Սրանց մարմնի առջևի մասում առաջանում է թմբիկ, այստեղից դուրս եկող սպերմատազոյիդը ընկնելով ջրի մեջ՝ մտրակի օգնությանբ լողում և մտնում մակ այլ հիդրային մարմին։ Այսպես ձմեռում է, գարնանը պաշտպանական թաղանթի ներսում եղած կենդանի բջջիջը սկսում է բաժանվել և դրանից զարգանում է փոքրիկ հիդրան։

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը։


Արտաքին տեսք
Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 մկմ երկարություն (սովորաբար 200–300 մկմ)[6]: Մարմնի ցիտապլազմայի արտաքին շերտը (պելլիկուլա) խիտ է և ներառում է արտաքին թաղանթի տակ գտնվող թաղանթային հարթ ալվեոլներ, միկրոփողեր և ցիտոկմախքի այլ տարրեր։ Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ[7], որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար[8]։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքում ընկած է հիմային մարմնիկը, իսկ կողքին՝ երկրորդը, որից թարթիչը չի անջատվում։ Ինֆուզորիաների մոտ հիմային մարմնիկներին է միացած ինֆրացիլիատուրան՝ ցիտոկմախքի բարդ կառուցվածքը։ Հողաթափիկի մոտ այն ներառում է դեպի ետ ուղղված պոստքինետոդեսմալ ֆիբրիլները և ճագաֆայթաձև տարամետ ուղղված լայնակի ֆիլամենտները։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքի մոտ առկա է արտաքին թաղանթների ներթափանցված հատված՝ պարասոմալ պարկ։ Թարթիչների միջև գտնվում են մանր իլիկաձև մարմնիկներ՝ տրիխոցիստներ[4][5], որոնք դիտվում են որպես պաշտպանության օրգանոիդներ[9]։ Նրանք գտնվում են թաղանթային պարկերում և բաղկացած են մարմնից և ծայրից։ Տրիխոցիստները կառուցվածքով տարբեր էքստրուսոմ օրգանոիդների տեսակ են, որոնց առկայությունը բնորոշ է ինֆուզորիաներին և նախակենդանիների մի շարք այլ խմբերի։ Նրանց մարմինը ունի լայնակի մանրագծեր 7 նմ պարբերականությամբ։ Ի պատասխան գրգռման (ջերմություն, բախում գիշատիչի հետ) տրիխոցիստների թաղանթային պարկը միաձուլվում է արտաքին թաղանթի հետ, իսկ տրիխոցիստը վարկյանի մեկ հազարերորդականում երկարում է 8 անգամ։ Ենթադրվում է, որ տրիխոցիստները, ջրում ուռչելով, կարող են դժվարացնել գիշատչի շարժումը։ Հայտնի են հողաթափիկ ինֆուզորիաների մուտանտներ, որոնք զուրկ են տրիխոցիստից և միանգամայն կենսունակ են։ Ընդհանուր առմամբ հողաթափիկ ինֆուզորիաներն ունեն 5-8 հազար տրիխոցիստ։ Հողաթափիկներն ունեն 2 կծկվող վակուոլներ բջջի առջևի եւ հետևի մասում[7]։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է ռեզերվուարից և դրանից հեռացող ճառագայթներից, որոնց շնորհիվ դրանք ստանում են աստղի տեսք[10][11]։ Ռեզերվուարը բացվում է դեպի դուրս, դրանից դուրս եկող ճառագայթները շրջապատված են բարակ խողովակների ցանցով, որով հեղուկը ցիտոպլազմայից հոսում է դրանց մեջ։ Ամբողջ համակարգը պահվում է որոշակի հատվածում միկրոփողերի ցիտոկմախքի միջոցով։ Հողաթափիկն ունի կառուցվածքով ու ֆունկցիաներով տարբեր երկու կորիզներ՝ կլոր ձևով դիպլոիդ միկրոնուկլեուս (փոքր կորիզ) և լոբու ձև ունեցող պոլիպլոիդ մակրոնուկլեուս (մեծ կորիզ)[12]։ Դրանք չեն կարող գոյություն ունենալ առանց մեծ կորիզի (կարգավորում է սննդառությունը, շնչառությունը, շարժումներն ու նյութափոխանակությունը) և չեն կարող բազմանալ առանց փոքր կորիզի[3]։ Հողաթափիկ ինֆուզորիայի բջիջը բաղկացած է 6,8 % չոր նյութից, որից 58,0 %-ը՝ սպիտակուց է, 31,4 %-ը՝ ճարպեր:


սեռական բազմացումը։