Աշխարհագրություն

1․Յուրաքանչյուր երկրում պատմականորեն ձևավորված հասարակական գործունեության ոլորտների ամբողջությունը կոչվում է. 0․5մ 

1) համաշխարհային տնտեսություն

2)տնտեսության ճյուղ 

3) ոչ արտադրական ոլորտ 

4) ազգային տնտեսություն 

2․ Տնտեսության այն ճյուղերի ամբողջությունը, որոնք զբաղված են նյութական բարիքների արտադրությամբ, կոչվում է. 0․5մ

1) տրանսպորտ                           3) գյուղատնտեսություն

 2) ոչ արտադրական ոլորտ    4) արտադրական ոլորտ 

3․Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ չէ. 0․5մ 

1) համաշխարհային շուկան    3) մեքենայական արտադրությունը 

2) ջերմային տրանսպորտը      4) աշխատուժը

4. Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերից չէ. 0․5մ 

1) մինչագրարային փուլը   3) ինդուստրիալ փուլը 

2) ագրարային փուլը       4) հետինդուստրիալ փուլը 

5. Ոչ արտադրական ոլորտի ճյուղ չէ. 0․5մ

 1) բեռնատար տրանսպորտը   3) պետական կառավարումը 

2) գիտությունը                4) գովազդային գործակալությունը 

6. Արդյունաբերության առաջատար եռյակի ճյուղ չէ. 0․5մ 

1) էլեկտրաէներգետիկան 3) թեթև արդյունաբերությունը 

2) քիմիական արդյունաբերությունը 4) մեքենաշինությունը 

7. Արդյունաբերության հին ճյուղերից չէ. 0․5մ 

1) ածխարդյունաբերությունը          2) պլաստմասսաների արտադրությունը 

3) տեքստիլ արդյունաբերությունը 4) նավաշինությունը 

8․Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է.0․5մ 

1) ԱՄՆ–ը     3) Ռուսաստանը 

2) Չինաստանը 4) Ուկրաինան 

9․ Էլեկտրաէներգիայի ստացման ոչ ավանդական աղբյուր է. 0․5մ 

1) ջերմային էներգիան 3) ատոմային էներգիան

 2) ջրային էներգիան 4) արեգակնային էներգիան 

10․«Արտադրություն — արդյունաբերության ճյուղ» զույգերից ո՞րն է ճիշտ. 0․5մ 

1) պլաստմասսայի արտադրություն — մետաղաձուլություն        2) կաուչուկի արտադրություն — էներգետիկա 

3) պղնձի արտադրություն — քիմիական արդյունաբերություն   4) սարքաշինություն — մեքենաշինություն 

11․ Ավտոմեքենաշինությամբ առաջատար երկրներ են. 0․5մ 

1) ԿԺԴՀ–ն և Կորեայի Հանրապետությունը    2) Իրանը և Հունգարիան 

3) Ճապոնիան և ԱՄՆ–ը                                          4) Արգենտինան և Չիլին 

12․Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. 0․5մ

 Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է. 

1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը 

2) մետաղաձուլությունը         4) թեթև արդյունաբերությունը 

13․Քիմիական արդյունաբերությանը բնորոշ չէ. 0․5մ 

1) հումքային ընդարձակ բազայի առկայությունը 2) նոր նյութերի ստեղծումը, որոնք բնության մեջ չեն հանդիպում

3) կոմբինացման մեծ հնարավորությունները 4) բնապահպանական տեսակետից անվտանգությունը 

14․Արդյունաբերական մեկ ձեռնարկություն ունեցող բնակավայրը կոչվում է. 0․5մ 

1) արդյունաբերական կետ               2) արդյունաբերական կենտրոն

 3) արդյունաբերական հանգույց   4) արդյունաբերական շրջան 

15․Գյուղատնտեսական հողահանդակ չէ.0,25 

1) վարելահողը    3) խոտհարքը 

2) արոտավայրը   4) անտառը 

16․«Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 0․25 

1) հացահատիկային — բրինձ 

2) կերային — ցորեն 

3) բանջարաբոստանային — կաղամբ 

4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ 

17. Հացահատիկային մշակաբույսեր չեն.0,25 

1) կորեկը և գարին       3) բրինձը և եգիպտացորենը 

2) վարսակը և ցորենը 4) արևածաղիկը և սոյան 

18․Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.0,25 

1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին 

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը 

19. Ո՞ր պնդումն է ճիշտ. 0,5 

1) Համաշխարհային անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է:

 2) Լեռնային շրջանների անասնապահության հիմնական ճյուղը խոզաբուծությունն է:

 3) Ոչխարաբուծությունը հիմնականում զարգանում է մերձքաղաքային գոտիներում: 

4) Թռչնաբուծությունը անասնապահության ամենադանդաղ զարգացող ճյուղն է: 

20․Սխեմատիկ տեսքով ներկայացնել տնտեսության ճյուղային կառուցվածքը և նկարագրել դրանցից մեկը։ 1,5մ

Աշղշխարագրությն

Աշխարհի բնակչություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Ամեն մի երկիր իր բնակչության ստացված թիվը ուղղարկում են ՄԱԿ, որտեղ հաշվում են ամբողջ աշխարհի բնակչության թիվը:

2․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Որովհետև միաժամանակ մարդիկ ծնվում և մահանում են։

3․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

Բնակչության աճը կորող է հանգեցնել նրան, որ բնակչության խտությունը քչանա։ Օրինակ Չնաստանում այդպիսի խնդիր կա։