Գրականություն

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի)

հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստահել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարմանչափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ,քառակի։Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ,օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարողեն արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանցտեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաներիշարահյուսական պաշտոններ։Գործնական աշխատանք

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքրինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի


2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները:

Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին:

Անահիտը հերոսաբար փրկեց Վաչագանին:
Մարդիկ մասամբ անտարբեր չէին անցնում այդ արձանի կողկով:
Դու փոքր-ինչ հոգնել ես, այդպես շատ աշխատելուց:
Ես ամենուրեք փնտրեցի նրան:
Առյուծը լիովին կշտացավ այդ միսը ուտելուց հետո

Գործնական աշխատանք

84.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, մերկ, անգործ, կարճլիկ, կաղտկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, նուրջ, հզորերկարկարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղհաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

85.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշենսկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդհեռաձիգ, հավասար, կապտականաչձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժերկթերթ, առհավետ, սրաքիթհամընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

86 Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույնդժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախվարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ

4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք

9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան

3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք

6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր

10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Գրականություն

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-աշուն
նղասե-սեղան
մաիտան-մատանի
նագուր-գարուն
կոփիթոր-փոթորիկ
թոռա-աթոռ
լագդ-գդալ

2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

խոյ, մուկ, կատու, ուլ, յետ, եզ, լոր, հավ, արջ, ձի:

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 
առաջին-վերջին
կար, կարապ, պետ:

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:
Ղեկ-մեկ, մեխ-մեկ

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:
Մեծ-մեկ, երես-եթեք, մեգ-մեկ, վեճ-վեց, ուս-ութ, տաս-տառ։

6. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:
Կ տառը

7. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:
Դուդուկ։

 8. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:
վեր, ամբարձ, բարձ:

9.Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:
Ապտակ

10. Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին։
Ահագին

11. Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:
Աղմուկ

12. Ի՞նչ կստացվի, եթե «արկ»-ից առաջ «աչք» դնենք:
Ակնարկ

13. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
Մշակ-մաշկ, ափսե-փեսա, ժանր-նժար վիճակ-կավիճ, գավառ-ագռավ, վտակ-կտավ, մկրատ-, պարկ-կարպ, վկա-կավ

14. Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
Ես տան և շան տեր եմ։

15. Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

Ակ, աչք, այտ, աղջիկ

16. Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Այս ամիս Աննան ամուսնացավ։

17.Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են
  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով

18. Շարունակեք նախադասությունն այնպես, որ գայլը մեղավոր չլինի.
Գայլը կերել էր փոքրիկ նապաստակին, որն արդեն մահացել էր։

19. Բնանկարչություն բառից ստացեք ի՞նչ և ի՞նչպիսի հարցերին պատասխանող 10 բառ:

նկար, բնական, ակ, չար, ական, նկարչություն։

20. Գրեք եռավանկ 10 բառ

շինարար, օրացույց, դերասան, մեքենա, աշխատող, խաղալիք, կենգուրու, ջերմաչափ, գրչաման, կրիա

21. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին

Դու արել էս քո դասերը։

22. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Երեվանում երեկոները երկարեցին:
Էրեբունիում էշը էժան է:

Գրականությու

105.Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

106.Թվականները գրել բառերով:
հազար ինը հարյուր վատսուն թվին Հայաստանում գործում էին քսանյոթ թատրոններ, քսան հինգ թանգարաններ, հազար հարյուր ութանասուն յոթ գրադարաններ, վեցհարյուր ինսուն չորս կինոսարքավորումներ, իսկ հազար ինը հարյուր քառասուն թ.՝ տասննը տասնը երեք թատրոններ, տասնըմեկ թանգարաններ, 908 գրադարաններ, 168 կինոսարքավորումներ:
Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ 4090մ, Կապուտջուղը՝ 3906մ, Մեծ Իշխանասարը՝ 3549մ, Վարդենիսը՝ 3523մ:
Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը 186կմ է, Աղստևը՝ 133կմ:

107.Ընդգծել 3 կոտորակային թվական:
ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
բ. մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական:

108.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-մեկամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-
հազար տարի-հազարամկյակ
չորս հոգուց բաղկացած-
երեք ամիս-երեքամսյակ
երեք հոգուց բաղկացած-
երեք ոտք ունեցող-եռոտանի

109.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջինտասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

110.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդեռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդչորրորդ, տասնավոր
գ. վաթսունտասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

111..Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

Գրականություն

93.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ

ա. մայր, պատկեր, ավազակախումբ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն

94. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

արհեստանոց, արհեստական, արհեստավոր,
խմորեղեն,
թագավոր,
գազանանոց,
հավաքական, հավաքարար,
որսորդ,
զինվորական,
դատարան, դատական, դատավոր
ճանապարհորդ,
բառարան,
ներկեղեն
առևտրական, առևտրանոց
երշիկեղեն
խորհրդական, խորհրդավոր

95.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:

Երկնքի-երկինք
ծերունու-ծերունի
տան-տուն
քրոջ-քույր
տարվա-տարի
առվի-առու
մարդու-մարդ
խմբում-խումբ
սրտից-սիրտ
մոր-մայր
ծաղկով-ծաղիկ
փծատենու-փծատենի
գարնան-գարուն
կավճով-կավիճ
վծտից-վծիտ
մանկության-մանկություն
պատվով-պատիվ
տիրոջ-տեր
շարժման-շարժում,
ամուսնուն-ամուսին
թփի-թուփ
արյան-արյուն
հաշվից-հաշիվ
աշնան-աշուն
անկյան-անկյուն
կնոջից-կին
քեռու-քեռի
որդու-որդի
ձյան-ձյուն
ձկան-ձուկ
գրկից-գիրկ
աղավնու-աղավնի
գրքում-գիրք
շան-շուն

Գրականություն

3.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով, ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր

մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:
Յոթ գլխով-յոթգլխանի
ստրուկի մտքով-ստրկամիտ
լի և առատ-լիառատ
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված-ցավալլուկ
մոլոր մտքով-մոլորամիտ
սուր ընթացող-սրընթաց
խելքը կորցրած-խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող-մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող-երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո
4.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:
Նկուն-ընկճված
պախուրց-երասանակ
նանիր-դատարկ
հորջորջել-անվանել
ագուցել-հագցնել
զեղծել-ապականել
թալկանալ-նվաղել
ոթել-հոսեցնել
դժնդակ-անգութ
ճեպել-շտապել:
5.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
Հորդահոս-արագահոս
սառնորակ-բարձրորակ
անուշահամ-դառնահամ
կենսագիր-բնագիր
զբոսանավ-շոգենավ
կարմրազգեստ-շրջազգեստ
գայլաձուկ-շնաձուկ:
6. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:
Բարձրախոս-բարձրաճաշակ
դեղնակտուց-դեղնակարմիր
ջրաղաց-ջրաթափանց
աշխարհամարտ-աշխարհակալ
ծովածոց-ծովակալ
լեռնագնաց-լեռնաշղթա
սրբավայր-սրբատեղի:

Գրականություն

15. Ո°ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – պատվազուրկ լինել
8. գլխին տալ — տխրոել

16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ

հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ

բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել

ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:

17.Շարքերում գտիր ուղղագրական սխալները:

արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել

արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ

քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի

պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի

18.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.

ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ

տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ

ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ

լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

19. Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

Արյունը գլխին խփել-զայրանալ

Լեզուն բռնվել-պապանձել

Քարը փեշից թափել-զիճել

Զենքերը վայր դնել-հանձնվել

Գրականություն

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել
    Հազար մաղով անցկացրած – անամոթ
    Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող
    Գլխին կրակ թափել – զայրանալ, փորձանք բերել
    Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել
    Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ, գծուծ
    Ուրիշի բնում ձու ածել –օգուտն ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխել,ոչնչացնել, տրորել
    Փուշը մատից հանել –օգնել, օժանդակել
    Գրքի մի երեսը կարդալ —հարցին միակողմանի մոտենալ:

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:

    3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել
    Այն իրիկուն ես լեղին ճաքեցի տեսնելով մի գեղեցիկ տեսարան
  3. արյունը գլխին խփել
    այն օրը ես այրունը քլխիս խփեցի իմանալով թե ինչ է կատարվում այս աշխարհում:
  4. հոգին ավանդել
    Այն օրը այնքան վազեցի, որ Իմ հոգին ավանդվեց
  5. անարգանքի սյունին գամելԱյն օրը
    Հայաստան-Ուկռաինա խաղում մենք ստացանք խայտառակ պառտություն
  6. ճամփա պահել
  7. ականջի հետև գցել:
    Ես դասը չլսեցի քանի, որ դասը ականջի հետևը գցեցի:

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել- ձեռ առնել
հիվանդանալ-անկողին ընկնել
օգնել — ձեռք մեկնել
հասկանալ-Գլխի ընկնել
մեռնել- աչքերը փակել
անտեսել- շան տեղ չդնել
ծուլանալ-մատը մատին չտալ
ուրախանալ-աշխարհով մեկ լինել
ճարպիկ-ճարտար
թանկ-կրակի գին
սպառնալ-վախեցնել
գունատվել-գույնը գցել
էժան-ջրի գին

Տեքստային աշխատանք

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Continue reading Տեքստային աշխատանք