22․02․2020-27․02․2020 թթ․

Արշակունի արքայատոհմի հաստատումը հայոց գահին․ Տրդատ 1-ին

64-ին կնքված Հռանդեայի պայմանագրով’ Հռոմը և Պարթևստանը ճանաչել են Մեծ Հայքի անկախությունը: Ըստ համաձայնագրի՝ Հայոց գահի համար Պարթևաց արքունիքի առաջադրած թեկնածոփն, սկսած Տրդատից, պետք է հաստատեր Հռոմի կայսրը:

արշակունի

65-ին Տրդատն իր ընտանիքով և 3 հզ. հեծյալ շքախմբով մեկնել է Հռոմ, որ տեղ նրան թագադրել է Ներոնը: Տրդատ Ա-ն (66-88) վերադարձել է Հայաստան և սկզբնավորել Արշակունյաց արքայա­տոհմի հայկական ճյուղի իշխանությունը: Վե­րականգնել է տնտեսությունը, ծավալել շին. գործունեություն: Հռոմի հատկաց­րած խոշոր գումարը (200 մլն սեստերս = 500 մլն ֆրանկ) և Տրդատ Ա-ի հետ Հա­յաստան ուղարկած հունահռոմեական բազում արհեստավորները սոսկ կայսերական «պար­գև» չէին, այլ ռազմատուգանք՝ հռոմեական զորքերի պատճառած վնասները փոխ­հատուցելու համար: Վերականգնվել են Արտաշատը, Գառնիի ամրոցը՝ Արեգ – Միհրի տաճարով: 72 և 75-ին Հայոց ար­քան հակահարված է տվել Կովկասից ներխուժած ալաններին:

Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկ Բ-ն (88-110), որի մասին դրվատանքով է խոսում հույն պատմիչ Արիանոսը: Սանատրուկը բարյացակամ հարաբերու­թյուններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ: Արածանիի ափին՝ Մշո դաշտում, հիմնել է նոր աթոռանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում ար­հեստների զարգացմանն ու առևտրի ծաղկմանը: Ըստ Մովսես Խորենացու՝ Սանատրուկը Մեծ Հայքին է միացրել Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը:

Արշակունիներ

Սանատրուկից հետո Տրայանոս կայ­սեր (98-117) համաձայնությամբ 110-ին գահակալել է Պարթևաց Բակուր II թագավորի որդին’ Աշխադարը, որին առանց Հռոմի համաձայնության հաջոր­դել է նրա եղբայր Պարթամասիրը (113): Տրայանոսը, օգտագործելով այս առիթը, 114-ին մեծ բանակով Սատաղից (Փոքր Հայք) ներխուժել է Մեծ Հայք, գահընկեց արել Պարթամասիրին և սպանել: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձա­խողումից հետո Մեծ Հայքում Պարթևաց Խոսրով II արքայի աջակցությամբ թա­գավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն (117-144):

Գառնու հեթանոսական տաճարը

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Ազատ գետի հովտում,   Գառնի գյուղի կողքին: Խորհրդային տարիներին տաճարի ավերակները վերակառուցվել են: Գառնու տաճարը  հիշատակվում է Տացիտի մոտ՝ Հայաստանում առաջին դարի  կեսերի իրադարձությունների կապակցությամբ: Գառնու ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնու ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679թ-ի երկրաշարժից: Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Դա հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը իր նախնական տեսքով: Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց   տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։ Հայ թագավորները շատ էին  սիրում այս վայրը  ոչ միայն  իր անառիկ դիրքի պատճառով,  այլև  բարենպաստ կլիմայի ու վերածել էին  այն իրենց ամառային նստավայրի: Գառնին Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում  է 28 կմ հեռավորության վրա:   Ռազմավարական առումով  Գառնու ընտրվելու վայրը  չափազանց հաջող է: Ըստ Գառնու տարածքում  գտնված ուրարտական  արձանագրության,  ամրոցը ձեռք բերեց ուրարտական  թագավոր Արգիշտին՝  մ․թ․ա․  VIII դարի առաջին կեսին: Նա  հավաքել է Գառնու բնակչությանը՝ որպես աշխատուժի,  ուղևորվել է դեպի ներկայիս Երևան, որտեղ և կառուցեց  Էրեբունի ամրոցը:

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

Հարցեր՝
1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ
2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:

25.02.2021

1.Ստեղծագործական աշխատանքի թեմաներ՝

3.Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենա․․․

Ես կարծում եմ, որ ժամանակի մեքենան կսթափեցնի մարդկությանը։ Մարդկությունը կհասկանա կյանքի արժեքը, կգնահատի մարդկային կյանքը ։ Հանուն շքեղության և փողի չեր փչացնի բնությունը և չէր ավիրի երկրագունդը։ Արվեստն ու գիտությունը կզարգացներ և կպահպաներ ազգային սովորույթները։

2.Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշում արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին Սանր էր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդներ: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր , նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)։

Իմ բարբառը

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ:

Գրական լեզվի մասին պատկերացում կազմելու համար կարևոր նախապայմաններից է լեզվի բարբառների ուսումնասիրությունը։ Հայ գրողների հիմնական մասը ստեղծագործել են բարբառներով։

Հայերենի ամենատարածված և քաղցր բարբառներից է լոռվա բարբառը։ Հայ գրողներից Հովհաննես Թումանյանը հիմնականում ստեղծագործել է լոռվա բարբառով։

Իմ բարբառը Լոռվա բարբառն է, որովհետև մայրս լոռեցի է, և մեր բարեկամները խոսում են հենց լոռվա բարբառով։

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Մաթեմատիկա

Առաջադրանքներ (դասարանում)
1. Կատարել բաժանում․
ա) 45,2։10=4,52            բ)521,36:100=5,2136             գ)4,5:10=0,45              դ)3126,77:1000=3,126,77
ե) 365,55:100=3,6555      զ)7889,5:1000=7,8895          է) 3:100=0,03               ը)40:10000=0,0040
թ)1212,3:1000=1,2123     ժ)2524 :100=25,24              ի)324,6:10=32,46          լ) 5,477:10=0,5477

2. Կատարել բազմապատկում․
ա) 321,26 ⋅ 10=3212,6       բ)45,112 ⋅ 10=451,12       գ) 1,23451 ⋅ 1000=1234,51     դ) 25,81 ⋅ 1000000=25810000
ե) 12,789 ⋅ 100=1278,89      զ)72,84⋅10000=728400    է)2,4⋅1000= 2400             ը) 321⋅10=3210

3. Տասանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9,4 սմ: Գտիր տասնանկյան պարագիծը: /Տասանկյունը պատկեր է, որն ունի 10 կողմ և 10 անկյուն։/

p=9,4×10=94սմ

4. Կատարել բազմապատկում․
ա) 15,6 ⋅ 10=156           բ)44,788 ⋅ 10=447,88       գ) 0,451 ⋅ 10=4,51            դ) 7,878 ⋅ 100=787,8
ե) 19,19 ⋅ 100=1919      զ)9500,7⋅100=950070        է)741,785⋅1000=741785      ը) 321,67⋅1000=321670

5. Կատարել բաժանում․
ա) 15,8։10=1,58            բ)152,96:100=1,5296             գ)456,582:10=45,6582              դ)10361,5:1000=10361500
ե) 528,9:100=52890      զ)1122,5:1000=1122500            է) 540,3:100=54030               ը)245:1000=0,245

6. Հաշվիր հավասարակողմ  տասանկյան պարագիծը, որի կողմը 12,6 սմ է։ Ընդ որում տասանկյունն ունի 10 կողմ, որի բոլոր կողմերը հավասար են (հավասարակողմ)։

12,6*10=126

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

Հարցեր՝
1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:
3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Մայրենի

306. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

Ծաղիկը գնում է, ի՞նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս. էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի  կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի´ ասիլ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

—      Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանե- լին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկր կանգնում պատմում է իր գւխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Շնչում է-շունչը վրեն հազիվ տրփում

հուզվում է-սիրտը փուլ է գալիս,

լալիս է-լաց է լինում

աթնանում է- բաց է անում աչքերն

 բարձրա­նում է-վեր է կենում

կատարվածը-գւխին եկածը,

պարզվում է-Դու մի´ ասիլ հենց,

հետապնդում Է-ետևիցն է ընկել

296.               Ա շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոյոր hնարավոր ձևերով բաղադրի´ր (բաղադրյալ բառեր կազմիր) Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, արտ, նախ, ներ, uտոր, վեր,

Բ. Դառնալ, նկարել, ճաոել, ճաշ, վարտիք, գործել, գրել:

Անդրավարտիք, հակաճառել, ստորագրել, նախաճաշ, ներգործել, վերադառնալ

301.Տեքստը վերականգնի´ր՝ պարբերությունները վերադասավորելով:

Քրիստոնեությունը Հայաստանում

Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղար- շապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակա­վայրն է կառու- ցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել:

Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշա­պատում կաոուցվեց և էջմիածին անվանվեց:

Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդա­րամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միա­ծին որդին՝ Քրիստոսը:

306. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի´ր և համեմատի´ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

Ծաղիկը գնում է, ի՞նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս. էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի  կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի´ ասիլ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

—      Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանե- լին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկր կանգնում պատմում է իր գւխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

Շնչում է, հուզվում է, լալիս է, աթնանում է,  բարձրա­նում է, կատարվածը, պարզվում է, հետապնդում Է:

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ


  1. Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
    — Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
    Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
    — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…
    Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
    — Ես մոռացել եմ արեւի ուղին.
    Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
    — Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…
    Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
    — Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
    Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
    — Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Մաթեմատիկա

(2;-1), (3,5;0,5), (4;-1), (5;0), (4;2), (2;1), (2;3), (4;5), (4;6), (2;5), (1;7), (1;8), (0;7), (0;9), (-1;7), (-2;8),(-2;7), (-3;7), (-2;6), (-4;6), (-3;5), (-4;5), (-3;4), (-5;4), (-4;3), (-5;3), (-4;2), (-6;2), (-5;1), (-6;1), (-5;0),(-6;0), (-5;-1), (-6;-2), (-4;-2), (-5;-3), (-3;-4), (-4;-5), (-2;-5), (-1;-6), (3;-6), (3;-5), (1;-5), (1;-4), (2;-3), (2;-1)

Նապաստակ
(-14;2), (-12;4), (-10;5), (-8;10), (-7;11), (-8;5), (-7;4), (-5;1), (-3;1,5), (3;0), (8;1), (10;0), (11;2), (12;1), (12;0), (11,5;-1), (13;-5), (14;-4,5), (15;-9), (15;-11), (13,5;-6,5), (11;-8), (8;-5), (-1;-7),
(-5;-6), (-7;-7), (-9;-7), (-11;-6,5), (-13;-7), (-15;-6), (-12;-5,5), (-9;-6), (-11;-1), (-13;0), (-14;2).

Աղավնի
(-4;8), (-5;7), (-5;6), (-6;5), (-5;5), (-5;4), (-7;0), (-5;-5), (-1;-7), (3;-7), (9;-2), (13;-2), (14;-1), (6;1),(8;4), (15;7), (3;8), (2;7), (0;3), (-1;3), (-2;4), (-1;6), (-2;8), (-4;8)

Կարմրափորիկ/թռչուն
(5;-2), (0;3), (-1;3), (-1,5;2,5), (-1;2), (-1;0), (0;-1), (2;-1,5), (3,5;-1,5), (5;-2)

Արջ
(-18;4), (-18;3), (-17;3), (-18;2), (-17;2), (-11;1), (-9;0), (-8;-1), (-11;-6), (-12;-8), (-14;-10),(-10;-10), (-8;-6), (-5;-4), (-4;-7), (-4;-8), (-6;-10), (-1;-10), (-1;-2), (1;-4), (5;-4), (5;-8), (3;-10), (8;-10), (10;-4), (12;-6), (10;-8), (15;-8), (14;-2), (15;2), (14;6), (12;8), (8,9), (4;9), (0;8), (-6;9), (-11;7), (-15;6), (-18;4)

Բադ
(3; 0), (1; 2), (-1; 2), (3; 5), (1; 8), (-3; 7), (-5; 8), (-3; 4), (-6; 3), (-3; 3), (-5; 2),(-5; -2), (-2; -3), (-4; -4), (1; -4), (3; -3), (6; 1), (3; 0) и (-1; 5).