Բանագիտություն

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:

Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:

Ձայնը կոշտանում է, և ինչ-որ արձագանք եմ շաշափում, ասես ձայնային հարված լինի։
3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Որպեսզի լսեն կենդանիների շարժը։
4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Մատիտի հպոցից՝ ձայն, մյուսից թեթև խշշոց

Բնագիտոիթյուն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օևգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը:

Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

Հարցեր՝
1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ
2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ
2. էջ 96, 97

Հարցեր՝
1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:
3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

ԿԱՅԾԱԿ

Հարցեր՝
1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում:Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:
2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:


3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Մարմինների էլեկտրականացում

Հարցեր՝
1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:

Պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը
2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:


3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:
Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:

4. Տեսանյութ պատրաստիր և կատարիր փորձ մարմինների էլեկտրականացման մասին:

Բնագիտություն հոկտեմբեր ամիս

Այրում

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:                                                                                     

 Երբ կրակը սկսում է քայքայել ինչ-որ նյութ դա կոչում են այրում։ Այրումն առաջանում է բարձր ջերմաստիճանից։

2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:                                                                                  

 Ջրով հանգցնել, փակել ծածկոցով, որովհետեև առանց թթվածնի կրակ չի լինում։

3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Արագ կանաջատեյի հոսանքը և շուտ օգնություն կկանչեի։

Վառելանյութ

Վառելանյութ

  • Վառելանյութերի նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:
    Ջերմություն ստանալու համար, ճաշ պատրաստելու համար, լուսավորելու համար։
  • Քանի՞ տեսակի վառելանյութեր գոյություն ունեն երկրի վրա:
    Թուղթ,  քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը, տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն:
  • Ո՞ր վառելանյութերն են օգտագործել մարդիկ հին ժամանակներում և մեր օրերում:
    Հին ժամանակներում-Մամուռ, փայտ, նավթ, ածուխ։
    Մեր ժամանակներում-Փայտ, թուղթ, գազ,

Նավթ

Բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ-ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի:

Քարածուխ, բուսական ծագման այրվող կարծր օգտակար հանածո։ Ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Գույնը սև է կամ գորշասև։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։ Պարունակում է 75-97% և ավելի ածխածին, 1, 5-5, 7% ջրածին, 1, 5-15% թթվածին, 0, 5-4% ծծումբ, մինչև 1, 5% ազոտ, 0, 5-2% ցնդող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայքայման արգասիքներից, որոնք փոխակերպվում են երկրակեղևի ապարների ճնշման և համեմատաբար բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Քարածուխը տարածված է քարածխային, պերմի և յուրայի ժամանակաշրջանների նստվածքներում։ Տեղադրվում է տարբեր հզորության շերտերի ձևով։ Հայաստանում քարածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում։ Օգտագործվում է որպես կենցաղային և էներգետիկ վառելիք, հումք՝ մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության համար։

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Օրինակ KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Հարցեր՝
1.Ո՞ր նյութերն են կոչվում հիմքեր:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
2. Բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։
Կենցաղում՝ պահածոներ պատրաստելիս։

Առաջադրանք

 Օքսիդներ փորձել սովորել գրքում նշված օքսիդների անունները:

  • Նատրիումի օքսիդ Na2O, պղնձի օքսիդ(II) CuO,  ծծմբի օքսիդ(VI) SO3, ազոտի օքսիդ(IV) NO2, ցինկի օքսիդ ZnO, ալյումինի օքսիդ Al2О3,ածխածնի օքսիդ (II) СО, ազոտի օքսիդ(I) N2O, ազոտի օքսիդ(II) NO։



Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
ջրածնի Պերօքսիդ
Շնորհիվ իր ուժեղ օքսիդիչ հատկությունների ջրածնի պերօքսիդը լայնորեն օգտագործվում են տանը և արդյունաբերության մեջ, որտեղ այն օգտագործվում է, ինչպես, օրինակ տեքստիլ արդյունաբերության ոլորտում արտադրություն թղթի վրա։ Այն օգտագործվում է որպես վառելիք հրթիռային որպես մեկ բաղադրություն։ Օգտագործվում է վերլուծական քիմիա, բժշկության մեջ։
Ստեղծել ուսումնական նյութ:


։

ԲՆԱԳԻՏ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում:

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:

Բնագիտություն

Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:

Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով: Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը, քիմ

բ) եղյամի առաջացումը,  ֆիզ

գ) կաթի թթվելը, քիմ

դ) ջրի եռալը, ֆիզ

ե) հայելու  կոտրվելը: ֆիզ

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) մեթանի այրումը,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

բ) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից,

գ) բենզինի թորումը բնական նավթից,

դ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

Ուտելի կանաչիներ

Քանի որ մենք գտնվում ենք մեկուսացման մեջ, դուրս չենք գալիս տանից, ես կարող եմ միայն պատմել ուտելի կանաչիների մասին պատումով։

 

Մեր գյուղում՝ մեր այգում աճում են այս երկու տեսակի ուտելի կանաչիները՝ եղինջը և փիփերթը։ Ես դրանցից ոչ մեկը չեմ ուտում, բայց ընտանիքիս անդամները ուտում են և նշում են, որ դրանք օգտակար են։