1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:
նաշու-աշուն
նղասե-սեղան
մաիտան-մատանի
նագուր-գարուն
կոփիթոր-փոթորիկ
թոռա-աթոռ
լագդ-գդալ
2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:
խոյ, մուկ, կատու, ուլ, յետ, եզ, լոր, հավ, արջ, ձի:
3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:
առաջին-վերջին
կար, կարապ, պետ:
4․Կարապետ բառին նայելով քանի՞ գոյական ես տեսնում:
Ղեկ-մեկ, մեխ-մեկ
5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:
Մեծ-մեկ, երես-եթեք, մեգ-մեկ, վեճ-վեց, ուս-ութ, տաս-տառ։
6. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:
Կ տառը
7. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:
Դուդուկ։
8. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:
վեր, ամբարձ, բարձ:
9.Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:
Ապտակ
10. Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին։
Ահագին
11. Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:
Աղմուկ
12. Ի՞նչ կստացվի, եթե «արկ»-ից առաջ «աչք» դնենք:
Ակնարկ
13. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
Մշակ-մաշկ, ափսե-փեսա, ժանր-նժար վիճակ-կավիճ, գավառ-ագռավ, վտակ-կտավ, մկրատ-, պարկ-կարպ, վկա-կավ
14. Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
Ես տան և շան տեր եմ։
15. Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
Ակ, աչք, այտ, աղջիկ
16. Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
Այս ամիս Աննան ամուսնացավ։
17.Գրել տասական բառ.
- որոնց հնչյունները ու տառերը հավասար են
- որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
- գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
- զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
18. Շարունակեք նախադասությունն այնպես, որ գայլը մեղավոր չլինի.
Գայլը կերել էր փոքրիկ նապաստակին, որն արդեն մահացել էր։
19. Բնանկարչություն բառից ստացեք ի՞նչ և ի՞նչպիսի հարցերին պատասխանող 10 բառ:
նկար, բնական, ակ, չար, ական, նկարչություն։
20. Գրեք եռավանկ 10 բառ
շինարար, օրացույց, դերասան, մեքենա, աշխատող, խաղալիք, կենգուրու, ջերմաչափ, գրչաման, կրիա:
21. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին
Դու արել էս քո դասերը։
22. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
Երեվանում երեկոները երկարեցին:
Էրեբունիում էշը էժան է: