Հայոց լեզու

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

Համոզի՞չ էր հոր նամակը

Այո համոզիչեր որովհետև նա չեր բարկանում և շատ հանգիստեր։
2.Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ինձ համար ուսուցիչը ինձ դաս տվողն է և ինձ սովորեցնողը և կան ուսուցիչներ երբ մենակ դասեն տալիս իսկ կան ուսուցիչներ որ համ դասեն տալիս համել խորուրդներև ուսուցիչներ կան որ ինձ համար դասլ չեն տալիս։
3.Փորձիր ինքդ հարցեր կազմել նյութի վերաբերյալ:

Քեզ ինչ օգուտ տվեց այս պատմությունը

քո կարծիքով հոր նամակաը տղային շատ կյանքի դաս տվեց։

Ոնց կբացատրես նամակի իմաատը։

Կենգուրու մաթեմատիկական մրցութին առաջարկված խնդիրների քննարկում

  1. Նշված թվերից ո՞րն է զույգ:
    (A) 2009
    (B) 2 + 0 + 0 + 9
    (C) 200 — 9
    (D) 200 x 9=1800
    (E) 200 + 9
  2. Երեկույթին մասնակցում էին 4 տղա և 4 աղջիկ: Տղաները պարում էին միայն աղջիկների հետ, իսկ աղջիները միայն տղաների։ Երեկույթի ավարտին բոլորին հարցրեցինք, թե նրանցից յուրաքանչյուրը քանի՞ պարազույգ է ունեցել։ Տղաները պատասխանեցին 3, 1, 2, 2: Աղջիկներից երեքն ասացին` 2, 2, 2: Ի՞նչ թիվ նշեց չորրորդ աղջիկը:
    Պատ՝․ 2:
  3. Նկարում պատկերված աստղը կազմված է 12 միանման հավասարակողմ եռանկյունուց: Աստղի պարագիծը 36 սմ է: Որքա՞ն է մուգ վեցանկյան պարագիծը:

36։12=3
3×6=18
Պատ՝․18սմ։

4. Հակոբը նամակներ է բաժանում Մաշտոցի պողոտայում: Նա պետք է բաժանի նամակները բոլոր կենտ թվով տներին: Առաջին տան համարը 15 է, վերջինինը` 53: Քանի՞ տուն պետք է այցելի Հակոբը:
53-15=38
38+1=39
Պատ՝․ 39տուն։


5. Չորս տարբեր դրական ամբողջ թվերի արտադրյալը 100 է: Որքա՞ն է դրանց գումարը:
թվերը 1,2,10,5
1x2x10x5=100
1+2+10+5=18

6. Սենյակում կան կատուներ և շներ: Կատուների թաթերի քանակը երկու անգամ մեծ է շների քթերի քանակից: Այդ դեպքում, կատուների քանակը.
(A) երկու անգամ մեծ է շների քանակից
(B) հավասար է շների քանակին
(C) հավասար է շների քանակի կեսին
(D) հավասար է շների քանակի 1/4-ին
(E) հավասար է շների քանակի 1/6-ին

Առաջադրանքներ (տանը)

7. Մեծ քառակուսու մակերեսը 1 է: Որքա՞ն է փոքր սև քառակուսու մակերեսը:

8. Նկարում QSRը ուղիղ գծի հատված է, <QPS=12° և PQ=PS=RS: Որքա՞ն է կազմում
<QPR անկյունը:

180-12=168
168:2=84
84+12=96
180-96=84
84:2=42

9. Վերելակը կարող է բարձրացնել 12 մեծահասակի կամ 20 երեխայի: Առավելագույնը քանի՞ երեխա կարող է բարձրանալ 9 մեծահասակի հետ:
9×20:12=15

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ

2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
1․ Մարզիկները հերոսաբար պայքարեցին, մինչև վերջի վայրկյանը։
2. Սկզբնական շրջանում ընկերության տպարաններում գրքերի կազմումը մասամբ արվում էր ձեռքով։
3. Ելնելով պայմանների անհարմարավետությունից՝ նրանք իրենց փոքր-ինչ կաշկանդված էին զգում։
4. Ամենուրեք տիրում էր տխուր, անապատական դատարկություն և թանձր մթություն։

Русски язик

З и С в конце приставок

В русском языке к приставкам, оканчивающимся на З и С, относятся:

  • БЕЗ- / БЕС-
  • ВОЗ- / ВОС-
  • ВЗ- / ВС-
  • ИЗ- / ИС-
  • НИЗ- / НИС-
  • РАЗ- / РАС-
  • ЧРЕЗ- (ЧЕРЕЗ- ) / ЧЕРЕС-

ЗАПОМНИТЬ

В русском языке одиночной приставки З- не существует, а приставка C- пишется всегда одинаково: и перед глухими, и перед звонкими согласными.

  • Сбежатьсдвинутьсжечьстемнеть.

Запомните слова, в которых буква З является частью корня: ЗДАНИЕЗДЕСЬЗДОРОВЬЕЗДРАВСТВУЙНИ ЗГИ.

Упражнения

ПРИСТАВКИ НА –З, -С.
Упражнение 1. Вставьте согласную З или С в приставку, объясните.
Расписание, нисходить, безмолвный, раздружиться, беззвучный, использовать, ниспадать, мировоззрение, разжигать, исповедь, нисходящий, беспомощный, чрезмерный, возвышаться, разжать, бесчувственный, чересчур, иззябнуть, бесправный, восстание, безмятежный, расстелить, рассмешить, взлететь, безжизненный, низвергнуть, воспаление, бесконечный, расчесать, расчёт, расчитать, черезполосица.
Упражнение 2. Существительные с предлогами замените прилагательными с
приставками.
Образец: жизнь без забот — беззаботная жизнь.
Речь без связи —безсвязни реч, пассажир без билета — безбилетный пассажир,
певец без голоса —  безголосый певец, труд без контроля -бесконтрольный труд,
отпуск без срока —  бессрочный отпуск, жизнь без просвета — беспросветная жизнь,

работа без смены — бессменная работа, пространство без воздуха — безвоздушное пространство,
крестьянин без земли — безземельный крестьянин, зима без снега —бесснежная зима,


Упражнение 3. Вставьте пропущенные буквы в приставках и объясни,
используя три правила: 1) неизменяемые приставки 2) приставки,
оканчивающиеся на -3 и -С; 3) приставка С-.
подтвержденные, бесследно исчезнуть, сдержать слово, расчет, происшествие, просвещения, предпочтение, перемирие, доверенное, подставить, послать, остановить, через чур разгорячиться, доделать, безпричинно, сбережения, расследование, издательская, избирательная, расчитать, чрезвычайное, расследовать, сжатое, сгустить, сшитоее

Աղեխորշավորների տիպ—Հիդրուդների դաս—Պոլիպ հիդրա

Ապրում է քաղցրահամ ջրերում ջրային բույսերի ցողունների վրա։ Պոլիպ նշանակում է բազմավոտ։ Ունի 5-7 մմ երարության գլանաձև մարմին։ Առջևի ծայրում ունի 5-ից 12 շոշափուկներից կազմված պսակ, որի կենտրոնում տեղավորված է բերանի անցքը։ Հետևի մասը ձգվում է և վերջանում ներբանով, որի միջոցով ամրանում է սուբստրատին։ Արտաքինից պատված է էպիթելամկանային

բջջիջներով որոնց հիմնքում կան կծկվող մարմնային մանրաթերիկներ, որոնք նպաստում են հիդրայի շարժմանը։ էկոդերմում կան նաև խայթողթ, նյարթային և միջակա բջջիջներ։ Խայթող բջիջները կատարում են հարձակողական և պաշտպանողական ֆունկցյաններ։ Հիդրան սնունդը քաշում է դեպի բերան և կուլ տալիս։ Հիդրայի նյարթային համակարգը ունի ցրված կառուցվածք և կազմված է երկար ելուստներով միմյանց միացած աստղաձև բջջիջներից։
Գիշատիչ է, սնվում է մանր անողնաշարներով։ Շնչառությունը և քայքայման արդյունքների արտաթորությունը կատարվում է մարմնի մակերեսով։
Հիդրան զգում է ջերմաստիժանի փոփոխությունը, ջրում լուծված վնասակար նյութերի առկայությունը և այլ գրգիռներ։
Երբ մարմնի որև է մասը վնասվում է, Էկտոդերմում գտնվող միջակա բջիջները ուժգնորեն աժում և կիսվում են՝ առաջացնելով էպիթելամկանային, նյարթային, խայթող և այլ բջջիջներ։ Մարմնի կորցրած կամ վնասված մասերի վերականգման այդ պրոցեսը կոչվում է ռեգեներացիա։
Բազմացումը տեղի է ունենու երկու եղանակով՝ անսեռ և սեռական։ Գարնանը բազմանում են անսեռ եղանակով։ Նրա մարնի միջին մասում գտնվում է բողբոջանման գոտին, որի վրա առաջանում է երկու շերտ արտափքումներ։ Բողբոջները մեծանում և սատանում են հիդրայի տեսք։ Այնուհետև բողբոջի ազատ ծայրում առաջանում է բերանային անցք, որը շրջապատվում է շոշափուկներով։ Դրանից հետո նա անջատվում է մայրական օրգանիզմից։ Սեռական բազմացումը տեղի է ունենում անբարենպաստ պայմաններում։ Միջական բջիջներից առաջանում են արական և իգական բջջիջներ։ Սրանց մարմնի առջևի մասում առաջանում է թմբիկ, այստեղից դուրս եկող սպերմատազոյիդը ընկնելով ջրի մեջ՝ մտրակի օգնությանբ լողում և մտնում մակ այլ հիդրային մարմին։ Այսպես ձմեռում է, գարնանը պաշտպանական թաղանթի ներսում եղած կենդանի բջջիջը սկսում է բաժանվել և դրանից զարգանում է փոքրիկ հիդրան։

Մաթեմ բանաձև

1. Գետաձիերն ու երկրաչափությունը
Գետաձիերը երկրաչափություն գիտեն։ Բոլոր գետաձիերը սիրում են պաղպաղակ։
Վարը նշված պնդումներից որո՞նք են ճիշտ։

ա․ Գետաձիերը, որոնք գիտեն երկրաչափություն, պաղպաղակ չեն սիրում։
բ․ Բոլորը, ովքեր գիտեն երկրաչափություն, սիրում են պաղպաղակ։
գ․ Գետաձիերը, որոնք սիրում են պաղպաղակ, չգիտեն երկրաչափություն։
դ․ Երկրաչափության որոշ գիտակներ, սիրում են պաղպաղակ։
ե․ Երկրաչափություն գիտեն միայն գետաձիերը։
զ․ Երկրաչափության բոլոր գիտակները պաղպաղակ չեն սիրում։

2. Գետաձիերը և նարինջները
Երկու գետաձի կերել են 100 նարինջ։ Առաջինը կերել է 5 ժամ ավելի, քան երկրորդը, և այդ հինգ ժամվա ընթացքում կերել է 10 նարինջ։ Երկրորդ Գետաձին կերել է նարինջները 50%-ով ավելի արագ։ Որքա՞ն ժամանակ է յուրաքանչյուր գետաձի ծախսել նարինջներն ուտելու համար։
ԼՐԱՑՈՒՄ։ Գետաձիերի ուտելու արագությունն անփոփոխ է։
90 նարինջ

3. Գետաձիերն ու լողավազանը

Լավ ուտելուց հետո գետաձիերը հանգստանում էի լողավազանի մոտ։ Նրանք որոշեցին մրցույթ կազմակերպել․ << Ո՞վ է նրանցից ամենագերը>>։ Բայց չգիտեն ինչպես դա իրագործել։
Լողավազանն ամբողջությամբ լցված է ջրով և բավականաչափ մեծ է, որ նրանում միաժամանակ տեղավորվեն բոլոր գետաձիերը։ Մոտակայքում ոչ մի չափող սարք չկա։ Ի՞նչ խորհուրդ կտաս գետաձիերին։

4.Գետաձիերը և կոկոսները
Լողալուց հետո գետաձիերից մեկը նայեց Արմավենի ու հաշվեց կոկոսները։ Առաջինի վրա 11 կոկոս էր, իսկ երկրորդը՝ 16-ը, երորդի վրա՝ 7, չորրորդին՝ 21, հինգերորդի վրա ընդհանրապես կոկոս չկար, բայց վեցերորդի վրա 34 կոկոս էր հասել։
«Ինչ-որ բան սխալ է․ սխալ արմավենիներ են»— մտածեց գետաձին։ Գետաձիուն ինչո՞ւ դուր չեկան Արմավենիները։

Նրանք հինգերորդը կերելեն

5.Գետաձիերը և նարնջի հյութը

Կոկոսները հաշվելուց հոգնեց գետաձին և ցանկացավ հյութ խմել։ Պատվիրեց ինտերնետ-խանութից 230 լիտր նարնջի հյութ, որն առաքեցին մեկ մեծ տակառով։ Հնարավոր ամենաքիչ քայլերով ամբողջ հյութը բաժանիր 5 գետաձիերի միջև, եթե ունես միայն 21 և 17 լիտրանոց տարրաներ։

ամեն մեկին պետք է տա 46 լիտր հյութ

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը։


Արտաքին տեսք
Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 մկմ երկարություն (սովորաբար 200–300 մկմ)[6]: Մարմնի ցիտապլազմայի արտաքին շերտը (պելլիկուլա) խիտ է և ներառում է արտաքին թաղանթի տակ գտնվող թաղանթային հարթ ալվեոլներ, միկրոփողեր և ցիտոկմախքի այլ տարրեր։ Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ[7], որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար[8]։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքում ընկած է հիմային մարմնիկը, իսկ կողքին՝ երկրորդը, որից թարթիչը չի անջատվում։ Ինֆուզորիաների մոտ հիմային մարմնիկներին է միացած ինֆրացիլիատուրան՝ ցիտոկմախքի բարդ կառուցվածքը։ Հողաթափիկի մոտ այն ներառում է դեպի ետ ուղղված պոստքինետոդեսմալ ֆիբրիլները և ճագաֆայթաձև տարամետ ուղղված լայնակի ֆիլամենտները։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքի մոտ առկա է արտաքին թաղանթների ներթափանցված հատված՝ պարասոմալ պարկ։ Թարթիչների միջև գտնվում են մանր իլիկաձև մարմնիկներ՝ տրիխոցիստներ[4][5], որոնք դիտվում են որպես պաշտպանության օրգանոիդներ[9]։ Նրանք գտնվում են թաղանթային պարկերում և բաղկացած են մարմնից և ծայրից։ Տրիխոցիստները կառուցվածքով տարբեր էքստրուսոմ օրգանոիդների տեսակ են, որոնց առկայությունը բնորոշ է ինֆուզորիաներին և նախակենդանիների մի շարք այլ խմբերի։ Նրանց մարմինը ունի լայնակի մանրագծեր 7 նմ պարբերականությամբ։ Ի պատասխան գրգռման (ջերմություն, բախում գիշատիչի հետ) տրիխոցիստների թաղանթային պարկը միաձուլվում է արտաքին թաղանթի հետ, իսկ տրիխոցիստը վարկյանի մեկ հազարերորդականում երկարում է 8 անգամ։ Ենթադրվում է, որ տրիխոցիստները, ջրում ուռչելով, կարող են դժվարացնել գիշատչի շարժումը։ Հայտնի են հողաթափիկ ինֆուզորիաների մուտանտներ, որոնք զուրկ են տրիխոցիստից և միանգամայն կենսունակ են։ Ընդհանուր առմամբ հողաթափիկ ինֆուզորիաներն ունեն 5-8 հազար տրիխոցիստ։ Հողաթափիկներն ունեն 2 կծկվող վակուոլներ բջջի առջևի եւ հետևի մասում[7]։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է ռեզերվուարից և դրանից հեռացող ճառագայթներից, որոնց շնորհիվ դրանք ստանում են աստղի տեսք[10][11]։ Ռեզերվուարը բացվում է դեպի դուրս, դրանից դուրս եկող ճառագայթները շրջապատված են բարակ խողովակների ցանցով, որով հեղուկը ցիտոպլազմայից հոսում է դրանց մեջ։ Ամբողջ համակարգը պահվում է որոշակի հատվածում միկրոփողերի ցիտոկմախքի միջոցով։ Հողաթափիկն ունի կառուցվածքով ու ֆունկցիաներով տարբեր երկու կորիզներ՝ կլոր ձևով դիպլոիդ միկրոնուկլեուս (փոքր կորիզ) և լոբու ձև ունեցող պոլիպլոիդ մակրոնուկլեուս (մեծ կորիզ)[12]։ Դրանք չեն կարող գոյություն ունենալ առանց մեծ կորիզի (կարգավորում է սննդառությունը, շնչառությունը, շարժումներն ու նյութափոխանակությունը) և չեն կարող բազմանալ առանց փոքր կորիզի[3]։ Հողաթափիկ ինֆուզորիայի բջիջը բաղկացած է 6,8 % չոր նյութից, որից 58,0 %-ը՝ սպիտակուց է, 31,4 %-ը՝ ճարպեր:


սեռական բազմացումը։

  1. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:
    Գիտնականները մի քանի տարի…(հետազոտել, ուսումնասիրել) են հստակ, ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և պնդում են , թե ձնաջուրն իսկական «անմահական» ջուր է: Ահա թե ի՛նչ են ցույց տվել այդ փորձերը: Հալոցքի ջուր ըմպած հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով… (մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջով…(թացացրած, թրջված,ջրոտված, խոնավացրած) սերմերի…(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ …(լեռնեցի, լեռնաբնակ, լեռտական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին…(հատկացնում, տալիս, վերագրում):
  2. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն գրելով տրված եսհոմանիշներից նախ առաջինը, հետո՝ երկրորդը, և համեմատի՛ր տեքստերը:
    «Նավերն այրել»…(նշանակում է, ասել է թե) կտրել…(նահանջի, փախուստի) ճանապարհը, անցյալից հրաժարվել: Պլուտարքոսը պատմում է, որ Տրոյայի կործանումից հետո տղամարդիկ որոշում են…(լքել, թողնել) քաղաքն ու նավերով…(ճողոպրել,փաղչել):Տրոյայի կանայք…(այրում, վառում) են նավերը,…(որպեսզի,որ)…(կանգնեցնեն, խափանեն) իրենց ամուսինների …(նահանջը, փախուստը):
    Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
    Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կենդանինների համար հարմար,հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանպարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

Հայոց լեզու

  1. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Երեխաներն-մանուկներն իրենց համար պար էինգալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է֊լուսաբաց է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք֊թե ցանկանում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

  1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված֊խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված֊նեղացրած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին֊հմայել:

Որոշել էր անպայման գրավել֊տիրանալ այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու֊հասգատել:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել֊կասեցնել:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության … (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին … (պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ … (մղեց, դրդեց) այդ արարքին:

… (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ: