Ընտրությամբ գործունեություն

Մենք ընտրությամբ գործունեության ժամանակ պարբերաբար  գնում ենք ագարակ և ջերմոց լաբորատորիա: Մենք ջերմոց լաբորատորիայում  խնամում ենք նոր ծաղիկներ, որոնց անունն է

դիվենբախիա, որը ամենաթունավոր բույսն է և քլորոֆիտում, որը ամենաօգտակար բույսն է:Մենք ագարակում ձի ենք վարում և, մաքրում ենք ձիերին, և օգնում ենք ընկեր Հրանտին, բակում պարտեզապուրակային գործունեություն ենք անում:

Քլորոֆիտումի մասին.

Քլորոֆիտումը  ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:

Քլորոֆիտում փուփուլավորը`Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:

 

Картинки по запросу քլորոֆիտում