Գործնական քերականություն

1․ Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց – ուտելիք
Հացի համար մեծ հերթ էր։
ծով – ծով, մեծ

Առաջ Հայաստանը կոչվում էր ծովից ծով Հայաստան։
Ծով աչքեր։
ալեկոծվել – հուզվել, փոթորկվել
քար – քար, փինդ
Այն աղջիկը քարեսիրտ ունի։
երկաթե։

2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3. Կարդա՛ , դիտի՛ ր և սովորի՛ ր մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութերը:
Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
 մարտ —
կետ-
խնդիր-
խորհուրդ-
քանոն-
ներշնչել-
դատարկ-
խնամի-
գլուխ-

4. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

5.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

6։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

7.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

Գործնական քերականություն

1․ Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ․ նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Այս գիրքը շատ հստակ է գրված։
Տատիկի թխած տաք հացերից լավ բան չկա։
Այս գիշեր մութ է, բայց աստղերով լի։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը –գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակկոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Նկար – գույավոր, գեղեցիկ, պատերազարդ
Այգի – խորհուրդավոր, հանգիստ, փոքր
Գիրք – հետաքրքիր, խորիմաստ, ուսացողական
ծաղիկ – բուրավետ, գեղեցիկ, վարդագույն
Գորգ – փափուկ, աշխատատար, պատի

Advertisement

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախքաղցր, անվճար։

Այն սարը ի՞նչ բարձր։
Ոչ մեկին դուր չեկավ ծաղրածույի տխուր լինելը։
Նա կգնեց այս աթոռը, քանի որ շատ ծացր էր։
Ուրախ էր երեխան, երբ իր մայրիկը իրենց պաղպաղակ գնեց։
Ինձ այս աղջկան շատ է դուր է գալիս, նա ունի մի շատ քաղցր բնավորություն։

5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարինհոգատարմանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ հիշողություններ։
Դժվարին առաջադրանքներ։
Հոգատար ընկեր։
Մանրահատակ դղյակ։
Պողպատե պատ։
Դաժան պարապունք։
Փայտե թուր։
Թղթե տուփ։

Հայոց լեզու

1. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական – վիթխարի
Ողորկ – հարթ
Դյութիչ – հմայիչ
Դժվար – խրթին
Բիլ – ծավի
Ստերջ – անպտուղ
Տամուկ – խոնավ
Դրվատել – գովել
Հավաքել – ժողովել
Պարպել – դատարկել

2. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան – ծույլ
ամպոտ – ջինջ
անջրի – ջրաբի
ուսյալ – տգետ
երկչոտ – համարձակ
գագաթ – ստորիտ
անբասիր – արտասովոր
օրինական – ապօրինի
թանձր – նոսր
ողորկ – խորդուբորդ

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Նա այնքան արագ տնայինը ավարտեց, որ շուտ գնաց տուն։
Կրայն շատ դանդաղ էր շարժվում։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
Սա իմ պապիկի հին նկարն է։
Ինձ նոր կոշիկներ գնեցին։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
Երկար շալվարը հագին, դուրս եկավ։
Քանոնը շատ կարճ էր։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
Ճանպորդհությունը վճարովի է։
Այսօր մեր կողքի խանութը անվճար մատիտներ է տալիս։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
Ի՜նչ հաճելի հանգստյան տեղ էր։
Ես շատ տհաճ ինձ զգացի նրա հետ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Այ, որ հասունանաս նոր կհասկանաս։
Քեզ տհասի նման էս պահում։

5. Գտել վեցական հոմանիշ զույգերը
Գավաթ – ըմպանակ
տենդ – դողէրոցք
նստվածք – մրուր
գոմ – փարախ
թել – դերձան
նախասրահ – գավիթ
գահույք –
գլան –

դրասանգ – ծաղկաշղթա
նախճիր – եղեռն
եղրևանի – յասաման
դիպակ –
սյուք – զեփյուր
եղեգն – շամբ
եղերերգ –
երիվար – նժույգ

6․ Գտնել վեցական հականիշ բառերը
բերկրալից – թախծոտ
փութկոտ – դանդաղկոտ
կանուխ – ուշ
համակ –
բիրտ – քնքուշ
երկչոտ – համարձակ
թեժ – մարմանդ
ձախողակ –

պատվարժան – անարգ
պարփակ – հրաշեկ
կողմ – դեմ
տհաճ – դուրեկան
ժուժկալ – անզոզպ
թավ – նոսր
թեթևասահ – ծանրաքայլ
հրաշեկ –

7․ Տրված բառի ուղղիղ և փոխաբերական իմաստով կազմել 2 նախադասություն։
սև
Սև գույնը իմ սիրած գույնն է։
Թշնամուն սև օր է սպասվում։
մեխել
Այս պատը պետք է մեխել, որ կարենանք նկարը կպցնենք։
Այդ գիրքը նրան մեխել է։
ծաղկել
Գարնանը ծաղիկները արդեն ծաղկել են։
Առավոտ շուտ արևը ծաղկել էր։
ժպտալ

Մանուկը ժպտում էր։
Բաղտը ժպտում էր մեզ վրա։
կծու

Չինական ուտեստները շատ կծու են։
Կծու բնավորություն ունի դասատուն։
եռալ

Եռում էր թեյնիկը այն սենյակից։
Տղան եռում էր բարկությունից։
ճակատ

Աղջիկը գլխակով ճակատը թաքցրել էր։
Արքան թշնամու ճակատմարտը ավարտեց հաղթանակով։

Հայոց լեզու

Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց,գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։

Միջնապատ-մեջ-պատ—ե>ի

Միություն-միանալ-ություն—չկա

Գինեգործ-գինի-գործել—ի>ե

Կիսալուսին-կես—ե>ի

Թիավարել-թիակ-վարել—չկա

Վիպասան-վեպ-ասել—ե>ի

Շինարարություն-շեն—ե>ի

Հիվանդասենյակ—հիվանդ—չկա

Գիրանալ-գեր—ե>ի

Գիտուն-գետ—ե>ի

Վիրահատել-վերք—ե>ի

Վիճահարույց-վեճ—ե>ի

Գիսավոր-գես—ե>ի

Հիանալի—չկա

Լիություն—լի—չկա

Զինագործ-զեն—ե>ի

Սիրավեպ-սեր—ե>ի

Դիմաքանդակ-դեմ—ե>ի

Կինոթատրոն—կինո—չկա։

2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան- հին, տնական,- տուն, ջրավազան- ջուր, ընչաքաղց, ըղձական- իղձ, ընկուզենի, ազնվական- ազնիվ, գնորդ, վեհապանծ, մտաբերել- միտ, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր- գիր, աղավնյակ, վիրակապ- վերք, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ- մեջ,նշաձև- նուշ, գրակալ- գիր, թխամորթ- թուխ, կրաման- կիր, նմանատիպ, սրտակից- սիրտ:

3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ-բուրդ, կարմրախայտ, բվեճ-բու, թմբեր-թում, ըմպանակ-ումպ, գնացուցակ, ջրամբար-ջուր, նշանագրություն, տնական-տուն, գթալ-գութ, ժողովրդական-ժողովուրդ, խճուղի, խմբակային-խում, մրգահյութ, խնկարկել-խունկ, տրտնջալ-տրտունջ, ոսկեգույն, սրել-սուր, գրականություն, աշխարհագրական, լրաբեր-լուր, ցորենահատ, առվակ-առու, մթնել-մութ, դյուրահալ, հնձել-հունձ:

4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ-տընակ, մանկական, ծանրամարտ-ծանըրամարտ, մանրադրամ-մանըրադրամ, մտադրություն-մըտադրություն, մեղրահաց-մեղըրահաց, կիսակառույց, փոքրություն-փոքըրություն, լրատվական-լըրատվական, քաղցրահամ-քաղցըրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ-եզըրաշերտ, լիտրաչափ-լիտըրաչափ, գլխաշոր-գըլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի-վագըրաձի, լուսավորություն, դստրիկ-դըստրիկ, կպրագույն-կըպրագույն, լայնություն, բարձրություն-բարըրություն, ծաղկաման, մետրանոց-մետըրանո, ծաղրանկար-ծաղըրանկար, սրամիտ-սըրամիտ, ժանրային-ժանըրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական-բույս-ույ
հրեղեն
աստղանիշ
գուրծունեություն-գործունյա-յա
ձնծաղիկ-ձյուն-յու
նվիրատվություն
ալրաղաց — ալյուր —
անկյունաչափ
բնավեր-բույն-ույ
գունատ-գույն-ույ
ձկնաբուծարան-բույծ-ույ
դռնակ
եղջերափող-եղջույր-ույ
միութենական-միություն-յու
մանկական
սառցարան-սառույց-ույ
մրցավազք
մատենագիր-մատյան-յա
բուրավետ-բույր-ույ
հրակայուն
մշակութային մշակույթ-ույ
տարեվերջ — տարի
արնանման -արյուն-յու
առօրեական-առօրյա-յա
այգեպան
մթերային
զգուշություն-զգույշ-ույ

Գրականություն

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի   «Բան  ունեմ  ասելու» պատմվածքից մի  հատված

.Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:  Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործն    էսօրվանից:

Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե:

Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական:

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո:
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա, հոգս, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ, նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել:

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը:

Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկընդիր: