Պատմությն

1․ Թվել Հայկական լեռնաշխարհի երեք ամենամմեծ լճերը։

Հայկական լեռնաշխարհի լճերն են՝ Սևանը, Վանա լիճը, Ուրմիո լիճը և այլն։

2․ Բլոգում տեղադրել երեք լժերի նկարը միասին (քարտեզի սքրինշոթ)։

3․ Թվել Հայկական լեռնաշխարհի գետերը։

Հայկական լեռնաշխարհի գետերն են՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Արաքսը, Արածանին և այլ գետեր։

4․ Թվել հայկակակն լեռնաշխարհի գագաթները։

Մասիս5165մ
Սիփան4434մ
Ջիլո4168մ
Արագած4090մ
Քաջքար3937մ

Քրիստոնեություն

313 թվականին Կոնստանդիանոս կայսրը խղճալով Հռոմի բնակիչներին, որոնք գտնվում էին դաժան Մաքսիմիանոս կայսրի իշխանության տակ, աղոթքներով դիմեց Աստծուն, օգնության կանչեց, և դուրս եկավ պատերազմելու հակառակորդի դեմ, որը իր հույսը դրել էլ կախարդանքի ու մոգության վրա։ Այպիսով, Կայսրը հաղթությամբ անցավ ողջ Իտալիան և հաղթանակած մտավ Հռոմ։ Նա էր, որ Եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թ.- ին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակեց: Իր գահակալության շրջանում Կոստանդիանոսը կառուցել է շատ եկեղեցիներ, բարեփոխել է հռոմեական օրենքները քրիստոնեական սկզբունքների համաձայն: Թեթևացրել է գերիների վիճակը, աղքատ և ընկեցիկ մանուկների համար պետական հատկացումներ է արել, ազատել է եկեղեցին տուրքերից։

Պատմությունը վկայում է, որ քրիստոնյաներին հետապնդում էին և ենթարկում կտտանքների: Հայտնի են դեպքեր, երբ նրանց մինչև անգամ կենդանի այրել են: Սակայն, հետագայում վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Քրիստոնեական համայնքները սկսեցին ավելի մեծանալ և տարածվել Հռոմեական կայսրության բոլոր ծայրերում՝ Ասորիքում, Եգիպտոսումում, Փոքր Ասիայում, Հունաստանում ,  և այլուր:

Մարդկանց հրապուրում էր այն, որ քրիստոնեությունը ճանաչում էր Աստծու առաջ բոլորի ազատությունը և հավասարությունը՝ անկախ ունեցվածքից, դիրքից, ազգությունից:

Վերջին մեծ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ կատարվեցին Դիոկղետիանոսի օրոք: Սակայն հռոմեական վերնախավի շրջանում հասունանում էր այն գաղափարը, որ քրիստոնեությունը հասարակության միավորման կարևոր միջոց է:

Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարևան գերտերությունները` Պարսկաստանը և Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսր Կոստանդիանոսը թույլատրեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների հետ միասին, իսկ 324թ. այն դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը:

Կոնստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին 326թ. գալիս է Երուսաղեմ ու գտնում է Քրիստոսի Խաչը, որպես հիշատակ նրան են նվիրում սուրբ Խաչի մասունքից մի հատված, որի վրա Տիրոջ սուրբ արյան հետքերը կար: Այս ամենից հետո հաջորդող դարերում սկսվեց սուրբ Խաչի թանկագին մասունքների բաշխումը եկեղեցիների միջև, այնպես որ Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը հաստատում է, որ աշխարհը լցվեց սուրբ Խաչի մասունքներով: Իսկ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ մարդիկ Խաչի մասունքները ոսկեղեն տուփերի մեջ դրած, երկյուղածությամբ ու պարծանքով կրում էին իրենց պարանոցներին: Ներկայիս ժամանակաշրջանում ողջ մարդկություն է կանգնած լուրջ հրամայականի առաջ։ Մենք պետք է փորձենք այս մեղավոր ու նյութապաշտ կենցաղի,  համատարած անտարբերության միջից գտնենք ու արժևորենք մեր խաչը։

Պատմություն

Քաղաքական գործիչ, դիվանագետ Օգոստոս Օկտավիանոսը Հռոմի առաջին կայսրն է` մ. թ. ա. 27 – մ. թ. ա. 14 թթ.: Նրա կառավարման տարիներին Հռոմը վերականգնել է նախկին հզորությունը, ծաղկել են գրականությունն ու արվեստը:Օգոստոս (լատիներեն է. նշանակում է սրբազան, հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն) Օկտավիանոսը (մ. թ. ա. 27 թ-ից` Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս) Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը: Կեսարի սպանությունից հետո Օկտավիանոսը Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Լեպիդոսի հետ ստեղծել է Երկրորդ եռապետությունը (մ. թ. ա. 43 թ.) և պատժել Կեսարի հակառակորդներին: Սակայն եռապետությունը երկար չի գոյատևել. Օկտավիանոսը մ. թ. ա. 36 թ-ին Լեպիդոսին զրկել է իշխանությունից և պատերազմ սկսել Անտոնիոսի դեմ: Սենատը և քաղաքական գործիչ ու հռետոր Ցիցերոնը պաշտպանել են Օկտավիանոսին: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի մոտ Անտոնիոսի ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի դեմ Օկտավիանոսի տարած հաղթանակով ավարտվել են քաղաքացիական պատերազմները, և ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Օկտավիանոսի ձեռքում: Օկտավիանոսի օրոք սահմանված կառավարման ձևը կոչվել է «վերականգնված հանրապետություն». հստակ սահմանազատվել են պետության ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները: Հետագայում կառավարման այդ ձևը ստացել է պրինցիպատ անվանումը, այսինքն` սենատի պրինցեպսի (առաջին սենատոր) կառավարություն: Մ. թ. ա. 12 թ-ից Օկտավիանոսը նաև գերագույն քուրմն էր: Ծերակույտը նրան շնորհել է Օգոստոս տիտղոսը (հետագայում նրա ծննդյան ամիսը կոչվել է օգոստոս): Հրապարակել է ստրկատիրությունն ամրապնդող օրենքներ, ձգտել է պրովինցիաներում ձևավորել հռոմեական պետության պահպանմամբ շահագրգիռ խավ, հիմնել կայսերական գանձարան: 

Երկրորդ պարապմունք՝ Օգոստոս Օկտավիանոս (շարունակություն)Կառավարման առաջին տարիներին մղել է նվաճողական պատերազմներ: Նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ` Եգիպտոս (մ. թ. ա. 30 թ.), Մեզիա (մ. թ. ա. 15 թ.), Պաննոնիա (մ. թ. ա. 10 թ.), Գերմանիա (մ. թ. ա. 16 թ.), Դալմատիա (մ. թ. 6 թ.):Օգոստոսն իրեն շրջապատել է խելացի օգնականներով և խորհրդականներով, որոնց մեջ առանձնացել են Ագրիպպան և Մեկենասը. նրանցով է պայմանավորված հռոմեական գրականության և արվեստի ծաղկումը՝ ոսկեդարը (Վերգիլիոսի, Հորացիոսի, Օվիդիոսի, Տիտոս Լիվիոսի, Տիբուլլոսի, Պրոպերտիոսի և ուրիշների ստեղծագործության ժամանակաշրջանը): Օգոստոսի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ է ունեցել նաև Հայաստանը. գիտակցելով, որ չի կարող նվաճել, ձգտել է Հայաստանն իր ազդեցությանը ենթարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ. թ. ա. I դարը հայոց թագավորները վարել են ինքնուրույն քաղաքականություն: Կայսրության արևելքում, դեռևս Օգոստոսի կենդանության օրոք, կառուցվել են նրան և Հռոմին նվիրված տաճարներ, կանգնեցվել են արձաններ (ամենահայտնին Վատիկանի Կյարամոնտիի թանգարանում է):

22․02․2020-27․02․2020 թթ․

Արշակունի արքայատոհմի հաստատումը հայոց գահին․ Տրդատ 1-ին

64-ին կնքված Հռանդեայի պայմանագրով’ Հռոմը և Պարթևստանը ճանաչել են Մեծ Հայքի անկախությունը: Ըստ համաձայնագրի՝ Հայոց գահի համար Պարթևաց արքունիքի առաջադրած թեկնածոփն, սկսած Տրդատից, պետք է հաստատեր Հռոմի կայսրը:

արշակունի

65-ին Տրդատն իր ընտանիքով և 3 հզ. հեծյալ շքախմբով մեկնել է Հռոմ, որ տեղ նրան թագադրել է Ներոնը: Տրդատ Ա-ն (66-88) վերադարձել է Հայաստան և սկզբնավորել Արշակունյաց արքայա­տոհմի հայկական ճյուղի իշխանությունը: Վե­րականգնել է տնտեսությունը, ծավալել շին. գործունեություն: Հռոմի հատկաց­րած խոշոր գումարը (200 մլն սեստերս = 500 մլն ֆրանկ) և Տրդատ Ա-ի հետ Հա­յաստան ուղարկած հունահռոմեական բազում արհեստավորները սոսկ կայսերական «պար­գև» չէին, այլ ռազմատուգանք՝ հռոմեական զորքերի պատճառած վնասները փոխ­հատուցելու համար: Վերականգնվել են Արտաշատը, Գառնիի ամրոցը՝ Արեգ – Միհրի տաճարով: 72 և 75-ին Հայոց ար­քան հակահարված է տվել Կովկասից ներխուժած ալաններին:

Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկ Բ-ն (88-110), որի մասին դրվատանքով է խոսում հույն պատմիչ Արիանոսը: Սանատրուկը բարյացակամ հարաբերու­թյուններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ: Արածանիի ափին՝ Մշո դաշտում, հիմնել է նոր աթոռանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում ար­հեստների զարգացմանն ու առևտրի ծաղկմանը: Ըստ Մովսես Խորենացու՝ Սանատրուկը Մեծ Հայքին է միացրել Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը:

Արշակունիներ

Սանատրուկից հետո Տրայանոս կայ­սեր (98-117) համաձայնությամբ 110-ին գահակալել է Պարթևաց Բակուր II թագավորի որդին’ Աշխադարը, որին առանց Հռոմի համաձայնության հաջոր­դել է նրա եղբայր Պարթամասիրը (113): Տրայանոսը, օգտագործելով այս առիթը, 114-ին մեծ բանակով Սատաղից (Փոքր Հայք) ներխուժել է Մեծ Հայք, գահընկեց արել Պարթամասիրին և սպանել: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձա­խողումից հետո Մեծ Հայքում Պարթևաց Խոսրով II արքայի աջակցությամբ թա­գավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն (117-144):

Գառնու հեթանոսական տաճարը

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Ազատ գետի հովտում,   Գառնի գյուղի կողքին: Խորհրդային տարիներին տաճարի ավերակները վերակառուցվել են: Գառնու տաճարը  հիշատակվում է Տացիտի մոտ՝ Հայաստանում առաջին դարի  կեսերի իրադարձությունների կապակցությամբ: Գառնու ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնու ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679թ-ի երկրաշարժից: Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Դա հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը իր նախնական տեսքով: Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց   տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։ Հայ թագավորները շատ էին  սիրում այս վայրը  ոչ միայն  իր անառիկ դիրքի պատճառով,  այլև  բարենպաստ կլիմայի ու վերածել էին  այն իրենց ամառային նստավայրի: Գառնին Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում  է 28 կմ հեռավորության վրա:   Ռազմավարական առումով  Գառնու ընտրվելու վայրը  չափազանց հաջող է: Ըստ Գառնու տարածքում  գտնված ուրարտական  արձանագրության,  ամրոցը ձեռք բերեց ուրարտական  թագավոր Արգիշտին՝  մ․թ․ա․  VIII դարի առաջին կեսին: Նա  հավաքել է Գառնու բնակչությանը՝ որպես աշխատուժի,  ուղևորվել է դեպի ներկայիս Երևան, որտեղ և կառուցեց  Էրեբունի ամրոցը:

Հռոմեա-պարթևկան պատերազմ մ.թ.ա 54-64 թթ.

Առաջին պարապմունք

Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությունները:

Չնայած վերոհիշյալ նպաստավոր պայմաններին, Կորբուլոնը համարյա ամբողջ երկու տարի հետաձգում է պատերազմը Տրդատի դեմ։ Տակիտոսը այդ առթիվ գրում է, որ Կորբուլոնի զինվորները երկարատև խաղաղությունից ծուլացել և դժկամությամբ էին կատարում հռոմեական զինվորի պարտականությունը, հողապատնեշ շինելը, փոս փորելը նրանց համար նորություն էր և տարօրինակ։ Եվ ահա Կորբուլոնը թարմ զորքեր է պահանջում։ 58-59 թթ. ձմեռը Կորբուլոնը իր զորքերով մնաց Արտաշատում։ Գարնան վերջում (59 թ.) Կորբուլոնն արշավի ելավ դեպի Տիգրանակերտ։ Արտաշատը և Տիգրանակերտը գրավելուց հետո հռոմեացիները կարծեցին, որ վերջապես Հայաստանը նվաճված է, իսկ Ներոնը այդ «հաջողության» առթիվ իրեն վերստին կայսր հայտարարեց։ Այժմ Հռոմի առաջ ծառացավ Հայաստանի քաղաքական դրությունը կանոնավորելու հարցը։ Ներոնը Հայաստանի թագը տալիս է հայոց թագավոր Տիգրան V-ի եղբորորդի Տիգրան VI-ին, որն ապրում էր Հռոմում։ Հայաստանից վտարված Տրդատը 61 թ. Մարաստանի վրայով մտնում է Հայաստանի սահմանները։ Կորբուլոնը օժանդակ զորքով Տրդատի դեմ ուղարկում է իր լեգատ Վերուլանին, իսկ ինքը իր լեգեոններով գնում է նրանց հետևից, ստիպում է Տրդատին փախչել և թողնել պատերազմելու մտադրությունը։ Վերուլանը հրով ու սրով քանդում է այն ամենը, ինչ գտնում է հռոմեացիների ճանապարհին։ Տրդատը այս անգամ էլ հաջողություն չի ունենում և վերադառնում է Ատրպատական։ Հռոմի թելադրանքով, 61 թ. գարնանը Տիգրան VI-ը ներխուժում է Պարթևստանի ենթակա Ադիբենը և ավերի ու կողոպուտի մատնում այդ երկիրը՝ նպատակ ունենալով ստիպել Վաղարշ I-ին, որ պատերազմ էր վարում ապստամբած Վրկանաց երկրում, համաձայնվել Հայաստանում ստեղծված դրության հետ։ Այդ առաջացնում է պարթևների րնդհանուր զայրույթը։

Այս դժգոհության ազդեցության տակ Վաղարշը հաշտվում է վրկանների հետ և պատերազմի պատրաստվում Հռոմի դեմ։

Վաղարշ I-ը խորհուրդ է գումարում, մեծ հանդիսավորությամբ Տրդատի գլխին է դնում թագ, զորք է տրամադրում և հրամայում Հայաստանից արտաքսել Տիգրանին:

Երկրորդպարապմունք

Կորբուլոնը, վախենալով կորցնել իր փառքր, դիմում է Ներոնին խնդրելով Հայաստանի համար նոր զորավար նշանակել, որպեսզի ինքը զբաղվի միայն Ասորիքի սահմանների

պաշտպանությամբ։ Միաժամանակ, Կորբուլոնը Տիգրան VI-ին օգնության է ուղարկում երկու հռոմեական լեգեոն։ Այդ միջոցին Տրդատը պաշարում է Տիգրանակերտը։

Չնայած Կորբուլոնից ստացած օգնությանը, Տիգրան VI-ը խուսափում է մարտից և իր ամրողջ զորքով թաքնվում է Տիգրանակերտի բերդի ամուր պարիսպների հետևում։

Չցանկանալով նորից մտնել վտանգավոր պատերազմի մեջ, Կորբուլոնը զինադադար է խնդրում Վաղարշից։ Պայմանագիր է կնքվում։ Ըստ այդ պայմանագրի Վաղարշը համաձայնում է Ներոնի մոտ պատգամավորներ ուղարկել խնդրելու Հայաստանի գահը հանձնել իր եղբայր Տրդատին, և հրամայում է Մոնեսին դադարեցնել պատերազմը, վերացնել Տիգրանակերտի պաշարումը և Հայաստանից դուրս բերել զորքերը։ Այդ պայմանագրի համաձայն, Տիգրանակերտից և Հայաստանից իր զորքերը դուրս է բերում նաև Տիգրան VI-ը։ Հայաստանում թագավոր է մնում Տրդատը։ Դա հարված էր Հռոմի հեղինակությանը, որը Ներոնը չհանդուրժեց և շուտով նոր պատերազմ սկսեց։ Հայկական հարցը կանոնավորելու համար Ներոնը նշանակեց իր զորավար Կեսեննիուս Պետուսին: