Հին Եգիպտոս

Աֆրիկայի հյուսիս –արևելքում՝ Նեղոս գետի ափերին է ձևավորվել ու զարգացել Հին Եգիպտոսի պետությունը:

Նեղոսի պարգևը 

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ: Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ): Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր: Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ: «Հավերժ բարեկամներ» Եգիպտոսը և Խեթական տերությունը շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին: Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ: Հակառակորդներից ոչ մեկը չկարողացավ հասնել վճռական հաջողության: Տասնվեց տարի անց փարավոն Ռամզես II–ը (Ք. ա. 1279–1213 թթ.) և խեթական արքան կնքեցին «Հավերժական բարեկամու թյան» պայմանագիր: Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ:

Սուրբ Հովհաննես մատուռ

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Մատուռ հասնելու համար ուխտավորները մոտ 3 կմ ճանապարհ են ոտքով կտրում-անցնում: 13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը. «Երբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխել են Հայաստան, երազ են տեսել, որ պետք է այստեղ մասունք թաղեն: Հետո բերել են մասունքն այստեղ թաղել: Իրենք այս փոքր խաչն են կառուցել: Հետո իմ քեռին՝ Գեւորգ Ոսկանյանը, այդ խաչի տարածքում 1958 թվականին կառուցել է այս մատուռը»,- պատմում է Սուրբ Հովհաննես մատուռում ծառայող Վելիսոն Սիմոնյանն ու նշում, որ Սուրբ Հովհաննեսն իրեն երազ է եկել, ասել, որ հենց ինքը պետք է մատուռը պահի: Արդեն 27 տարի է, ինչ այստեղ ծառայում է. «Քեռիս էր այստեղ ծառայում: Ինքը որ մահացավ, Սուրբ Հովհաննեսն ինձ 6 անգամ երազ եկավ, որ ես պետք է գամ այստեղ: Բայց ես չէի գալիս: Յոթերորդ անգամ, որ երազ եկավ, ասաց՝ եթե չեկար իմ օջախին տիրություն անես, ուրեմն քեզ վտանգ կպատահի:

Սուրբ Հովհաննես մատուռ 08.jpg

Սասուն

Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։ Սասունի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։ Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, որտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Մարաթուկ լեռը, որի վրա կառուցված է ս. Աստվածածին վանքը, Սրվանձտյանը անվանում է «սուրբ և բարեպաշտ» և Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։ «Հընը Մարաթուկ վկա. տհընը սուրբ Մարաթուկ գինա»։ Ծովասարը գտնվում է Տալվորիկ գավառի արևելյան մասում։ Լեռը Ծովասար է կոչվել գագաթին եղած ծովակի (լճի) պատճառով։

Սասունցիները Հայաստանում բնակություն են հաստատել հիմնականում Թալինում և Սասունիկում։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Ես վորտուալ այցելություն կատարեցի Թումանյանի տուն թանգարան՝ մայրիկիս խորհրդով։ Ես կարդացել եմ, որ 1939 թվականին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում, վերածվել է տուն-թանգարանի:

Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող  մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին  և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ թաղված է բանաստեղծի սիրտը: Թանգարանը երկհարկանի է, բաղկացած մի քանի սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր: Ես որոշեցի, որ անպայման այս ամռանը այցելելու եմ այնտեղ։

get

Հայրենագիտություն առցանց

ԷՐԵԲՈՒՆԻ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Մակարավանք

Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։

Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։

Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հասնել այնտեղ։

Հառիճի վանք

7-13-րդ դարերում կառուցված Հառիճի վանքի առանձնահատկությունն այն է, որ դրա կառուցման համար օգտագործվել են տարբեր երանգների մեծ քարեր: Պատահականորեն տեղադրված բազմաշերտ տարրերը շենքի պատերին տալիս են մի տեսակ նախշ, որը հաղորդում է գեղեցիկ տեսարան: Վանքի ճակատները զարդարված են փորագրված նախշերով։ Համալիրի գերակշռող կառուցվածքը Սուրբ Աստվածածին եկեղեցին է: Վանքը գմբեթավոր սրահ է` խաչի տեսքով, չորս պարիսպներով: Դարեր շարունակ Հարիճավանքը ծառայում էր որպես Հայ Կաթողիկոսի ամառանոց:SAYTINKARNER33-390x295

Հայրենագիտություն

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը և այլն: Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 
Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:
Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով, կան նաև կողակ, բեղլու և սիգ: Հատակային ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ է (մոտ 130 տեսակ):
Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:
Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը: 1930–60-ական թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել է Սևան–Հրազդան կասկադը՝ իր 6 ջրէկներով, և ջրի պաշարներն ու էներգետիկ ներուժն օգտագործելու հետևանքով լճի մակարդակն իջել էր: 

Հաշվետվություն

Հարիսայի ծես

Հարիսայի մասին

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

2․Ճամփորդությունները

Ճամփորդություն դեպի Խոր-Վիրապ

Խոր Վիրապի եկեղեցի

Մենք շաբաթ օրը գնացել էինք ճամփորդության՝ դեպի Խոր Վիրապ: Ես մտա այն փոսը, որտեղ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել էր, որտեղ Լուսավորիչ անցկացրել է մոտ 14 տարի։ Մենք նկարվեցինք, մոմ վառեցինք վանքում և շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։

Այրարատ նահանգ

Այրարատ՝ Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։
Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Ուրարտուի անվան հետ:
Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։
Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին Գեղամա լեռները. այս մասում նրա մեջ է մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։
Սահմանային լեռնաշղթաներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են Արագած և Արայի գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի հարթավայրային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային ռելիեֆ ունեցող այս նահանգի այս ու այն կողմում։
Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր Արածանիով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր Արաքսի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին Մեծամորի լիճը և Գայլատուն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել ճահիճները՝ հատկապես Կոգովիտ գավառում։
Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։ Տարեկամ միջին տեղումների քանակը 350-400 մմ-ից չի անցնում։ Ջերմության տատանումը շատ խիստ է արտահայտվում։

Ճամփորդություն դեպի Խոր-Վիրապ

Խոր Վիրապի եկեղեցի

Մենք շաբաթ օրը գնացել էինք ճամփորդության՝ դեպի Խոր Վիրապ: Ես մտա այն փոսը, որտեղ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել էր, որտեղ Լուսավորիչ անցկացրել է մոտ 14 տարի։ Մենք նկարվեցինք, մոմ վառեցինք վանքում և շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։